Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

01.09.2019

Սիրելի՛ մանկավարժներ, աշակերտներ, ուսանողներ, Շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Գիտելիքն է մեր առջև ծագած բոլոր մարտահրավերները հաղթահարելու ամենահզոր զենքը: Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորելով առաջին դասարանցիներին՝ մաղթում եմ, որ նրանց նորամուտը դպրոց ուղեկցվի ուսման նկատմամբ հետաքրքրությամբ, գիր ու գրականության հանդեպ սիրով:
Սիրելի՛ աշակերտներ, ուսանողներ լիահույս եմ, որ նոր ուսումնական տարում լինելու եք առավել աշխատասեր, ավելի լավ եք սովորելու, հաջողելու առարկայական օլիմպիադաներում և մրցույթներում: Հայաստանի Հանրապետության կառավարությունը որդեգրել է մրցունակ կրթական համակարգ ստեղծելու քաղաքականությունը: Մենք ապահովելու ենք որակյալ ուսուցում՝ նախակրթարանից մինչև դպրոց, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններ:
Տնտեսապես զարգացած ու հզոր պետություն դառնալ կարող ենք միայն կրթված և գիտակից հասարակությամբ: Գիտատեխնիկական առաջընթացի դարաշրջանում, ժամանակին համընթաց քայլելու համար, բոլորս ենք պարտավոր անդադար կրթվել, սովորել նորը, կատարելագործվել:
Սեպտեմբերի 1-ի առթիվ կրկին շնորհավորում եմ աշակերտներին, ուսանողներին, նրանց ծնողներին ու մանկավարժներին: Մաղթում եմ հաջողություններ և գիտելիքահեն ուսումնական տարի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24