Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ կայացել է քաղաքացիների ընդունելություն

20.09.2019

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի մոտ այսօր կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին մասնակցել է մարզի 24 բնակիչ:
Քաղաքացիները մարզպետին ներկայացրել են հողային, աշխատանքային, իրավական, սոցիալական, առողջապահական և անձնական բնույթի այլ հարցեր:
Ոլորտային պատասխանատուների հետ քննարկելով ներկայացված խնդիրները՝ մարզպետը քաղաքացիներին հայտնել է դրանց լուծման իրավական ճանապարհները: Առաջնային կարիքները և բուժման ծախսերը հոգալու համար առողջական և սոցիալական խնդիրներ ունեցող քաղաքացիներին տրվել է դրամական աջակցություն:

Մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է ուրբաթ օրերին՝ ժամը 10:00-ից, որին մասնակցելու համար անհրաժեշտ է հերթագրվել Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14