Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Պարգևատրվել են արտակարգ իրավիճակների և բնակչության պաշտպանության ոլորտում բարեխիղճ աշխատանքի համար

23.09.2019

 ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ՀՀ արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ պարգևներ է հանձնել արտակարգ իրավիճակների և բնակչության պաշտպանության ոլորտում բարեխիղճ և պատասխանատու աշխատանք կատարած մի շարք ծառայողների ու աշխատակիցների:
Արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտ համագործակցության համար Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը ՀՀ ԱԻՆ նախարարի կողմից արժանացել է «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալի, Բյուրական համայնքի ղեկավար Զարզանդ Բաբայանը, «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության անտառապետ Մարատ Հովակիմյանը և ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Աշոտ Դավայանը պարգևատրվել են ՀՀ ԱԻՆ նախարարի պատվոգրով:
ՀՀ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության 2 փրկարար ծառայողներ արժանացել են ՀՀ ԱԻՆ նախարարի «Լավագույն_հրշեջ_փրկարար» մեդալի, իսկ 10 փրկարար ծառայող պարգևատրվել են ՀՀ Արագածոտնի մարզպետի պատվոգրով:
Մարզպետ Դավիթ Գևորգյանը շնորհավորել է պարգևատրված աշխատակիցներին, բարձր է գնահատել նրանց աշխատանքը և կարևորել է փրկարարի դերը արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության ապահովման գործում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01