Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ

21.09.2019

Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:
Սեպտեմբերի 21-ը ևս մեկ առիթ է մեր պատմությանն առերեսվելու, տեսնելու, թե որտեղից ենք գալիս և հասկանալու, թե ուր ենք ուզում գնալ:
28 տարի առաջ հայ ժողովուրդը միասնաբար ու վճռական որոշեց անկախ պետականության հիմք դնել։
Նախորդ տարվա ապրիլ-մայիս ամիսներին հայ ազգը կրկին միավորվեց և մեկընդմիշտ ջնջելով անհնարինի սահմանները՝ ամրապնդեց 28-ամյա ձեռքբերումը: Իրականացված թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխությունը անկախ Հայաստանի կյանքում նոր ու մաքուր էջ բացեց:
Իրագործելով տարիների երազանքը՝ հայ ժողովուրդն իր առջև դրել է նպատակ, և բանվորից մինչև գիտնական, գործարարից մինչև պետական պաշտոնյա, ամեն մեկս մեր տեղում արդար աշխատանքով, անշեղորեն քայլելու ենք մեր երազանքների երկիրը տանող քարքարոտ, դժվարություններով լի ճանապարհով: Այդ ճանապարհին որպես առաջին քայլ մենք վերարժևորել ենք սովորող, պայքարող, աշխատող, ամեն օրվա հետ բարիք ու նոր արժեք ստեղծող մարդուն:
Այսօր արդեն Հայաստանն աշխարհին նորովի է ներկայանում: Հայաստանն ամեն փոխվող օրվա հետ դառնում է ավելի կայացած ու հզոր:
Այլևս երբեք հայն ու Հայաստանը, որպես ազգ ու որպես պետություն, գոյատևման, անկախության ձեռքբերման խնդրի առջև չեն կանգնելու, այլևս երբեք Հայաստանը չի՛ թալանվելու, նյութապես և բարոյապես չի՛ ոչնչացվելու:
Կեցցե՛ անկախությունը, կեցցե՛ աշխատող և իր ջանքով իր երազանքների երկիրը կերտող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, կեցցե՛ ազատ, անկախ, երջանիկ ու հզոր Հայաստանը:
Շնորհավորում եմ բոլորիս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 11:12:21