Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում ազդարարվեց «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը

28.09.2019

Արագածոտնի մարզի «Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում այսօր տեղի ունեցավ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, Եվրոպական միության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանից ու արտերկրից ժամանած հյուրեր:
Մշակութասեր հանրությունը սեպտեմբերի 28-29-ին հնարավորություն կունենա այցելել Հայաստանի և Արցախի ավելի քան 100 պատմամշակութային վայրեր ու հուշարձաններ: Այս երկու օրերի ընթացքում նշած վայրերում օրակարգը հագեցած է օրվա խորհրդին բնորոշ մշակութային միջոցառումներով, ցուցադրություններով, գրական ցերեկույթներով:
Միջոցառման նպատակն է ընդգծել Եվրոպական ժառանգության բացառիկությունը, բարձրացնել հասարակության իրազեկվածությունն ու հետաքրքրությունը արվեստի, դարեդար փոխանցված մշակութային արժեք ներկայացնող կոթողների նկատմամբ, ինչպես նաև ընդգծել դրանց պահպանման կարևորությունը:
Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են ամեն տարի՝ Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած 50 երկրներում: Այս նախաձեռնությանը Հայաստանը մասնակցում է շուրջ երկու տասնամյակ:
Այս տարի Եվրոպական ժառանգության օրերն անցկացվում են «Արվեստ և ժամանց» խորագրի ներքո:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 10:10:31