Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշտարակ քաղաքում ընթանում են սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները

27.09.2019

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում ընթանում են ՀՀ կառավարության կողմից համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքները:
Պետական բյուջեից համաֆինանսավորում ստանալու համար Աշտարակ համայնքի կողմից ներկայացվել են «Աշտարակ քաղաքի հին շուկայի տարածքում պուրակի կառուցում և քաղաքային զբոսայգու վերականգնում» և «Համայնքի երկրորդային փողոցների, բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատում, քայքայված հատվածների փոխարինում, կենտրոնական փողոցների գծանշում» ծրագրերը: Նշված երկու ծրագրերն էլ, ընդհանուր 110մլն 354հազար դրամ բյուջեով, հավանության են արժանացել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:
«Աշտարակ քաղաքի հին շուկայի տարածքում պուրակի կառուցում և քաղաքային զբոսայգու վերականգնում» ծրագրի բյուջեն 55մլն 700հազար դրամ է, որի 70%-ը ներդնելու է համայնքը, 30%-ը հատկացվելու է պետական բյուջեից:
Հին շուկայի տարածքում հիմնվող պուրակում կառուցվում է բազմաֆունկցիոնալ խաղային կոմպլեքսով մանկական խաղահրապարակ, ավազային շերտով խաղադաշտ, սալահատակված ճեմուղիներ: Ծրագրով կիրականացվի նաև պուրակի կանաչապատում, կկառուցվեն ոռոգման, ջրամատակարարման, ջրահեռացման համակարգեր, քարե հենապատեր և այլ շինարարական աշխատանքներ:
Կցանկապատվեն քաղաքային զբոսայգու Քասաղի կիրճին հարող և փողոցամերձ հատվածները, կկառուցվի լուսավորության ցանց, կսալիկապատվեն ճեմուղիները,կվերանորոգվի այգու 2 հանդիպակաց մասերն իրար միացնող կամրջակը: Անվտանգ երթևեկությունն ապահովելու համար կբարեկարգվի այգու վերջնամասի խաչմերուկը:
«Համայնքի երկրորդային փողոցների, բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատում, քայքայված հատվածների փոխարինում, կենտրոնական փողոցների գծանշում» ծրագրի բյուջեն 54մլն 654հազար դրամ է, որից համայնքը կներդնի 55%-ը, պետությունը կհամաֆինասնավորի 45%-ը:
Գծանշվել են համայնքի կենտրոնական Երևանյան, Ա.Մանուկյան, Տ.Մեծ, Էջմիածնի խճուղի, Գ.Նարեկացի, Ն.Սիսակյան, Ն.Աշտարակեցի, Վ.Պետրոսյան, Շիրազի, Շահազիզի փողոցները, Ն.Աշտարակեցու անվան հրապարակը, Քասախի կամուրջը:
Ասֆալտապատման ծրագրում ընդգրկված 21 փողոցների և բազմաբնակարան շենքերի բակերի զգալի մասում աշխատանքներն արդեն ավարտվել են, որոշներում էլ բարեկարգումը շարունակվում է:
Ներհամայնքային մյուս փողոցների բարեկարգման և վերանորոգման աշխատանքները մաս-մաս կներառվեն հետագա ծրագերում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:47:42