Նորություններ

«Աշտարակի բժշկական կենտրոն» 06.06.2019
Վերանորոգվել և կահավորվել է ի գինեկոլոգիական բաժանմունքի ճաշարանը: Նախկինում խոհանոցը անբարեկարգ վիճակում էր, իսկ վերանորոգումից հետո ծննդկանների և բուժանձնակազմի սնունդը կազմակերպելու համար ստեղծվել են սանիտարահիգիենիկ հարմարավետ պայմաններ......

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն այցելել է կարկուտից տուժած համայնքներ 05.06.2019
Հունիսի 5-ի գիշերը տեղացած կարկուտը վնասել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Ծիլքար և Լեռնապար բնակավայրերի աշնանացան ցորենի, գարնանացան կորնգանի և գարու արտերը: Պատճառված վնասներին տեղում ծանոթանալու նպատակով ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Ծաղկահովիտի համայնքապետ Նորաին Հակոբյանի և համայնքի բնակիչների ուղեկցությամբ, այցելել է կարկուտից տուժած դաշտեր.....

ՔԱՐՏԵԶԱԳՐՎԵԼ ԵՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՎԱՅՐԵՐԸ 04.06.2019
Հունիսի 8-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի ընթացքում Արագածոտնի մարզում նախատեսված մաքրման տարածքների ու աղբատեղերի քարտեզ...
Հայտարարություն համայնքների ավագանիների նիստերի վերաբերյալ 03.06.2019
2019թ հունիսի 4-ին՝ ժամը 16:00-ին Արագածոտն մարզի Ակունքի համայնքապետարանում տեղի կունենա Ակունք համայնքի ավագանու հերթական նիստը: 2019 թվականի հունիսի 7-ին, ժամը 15:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Փարպիի համայնքապետարանում տեղի է ունենալու Փարպի համայնքի ավագանու հերթական նիստը: 2019 թվականի հունիսի 10-ին, ժամը 15:00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Արագածոտն համայնքի համայնքապետարանում տեղի է ունենալու ավագանու հերթական նիստը:

2019թ. հունիսի 8-ին կանցկացվի համապետական շաբաթօրյակ 03.06.2019
Հիշի՛ր ամսաթիվը և այդ օրը, դուրս գալով տանից, մեկնիր ձեռքդ վերցրու աղբը Բակերից ու փողոցներից Միջպետական և միջհամայնքային ճամփեզրերից....



