Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզի ևս 130 երեխա մեկնեց Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» մանկական ճամբար

08.07.2019

Արագածոտնի մարզի 7-13 տարեկան ևս 130 երեխա այսօր մեկնեց Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» մանկական ճամբար:
Մինչ Ծաղկաձոր ուղևորվելը ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը հանդիպեց երեխաներին և նրանց մաղթեց բարձր տրամադրություն, հետաքրքիր ու անմոռանալի հանգիստ:
Երեխաների անվտանգ ուղևորությունն ապահովելու համար նրանց ուղեկցում էին բուժաշխատողներ, ոստիկանության ծառայողներ և մարզպետարանի՝ ոլորտի պատասխանատու աշխատակիցները:
Երեխաները Ծաղկաձորում կլինեն մինչև հուլիսի 27-ը, իսկ երրորդ խմբի համար հայտագրված ևս 130 երեխաներ ամառային հանգիստը կվայելեն հուլիսի 27-ից օգոստոսի 15-ը:
Հանգիստը կազմակերպվում է զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 11:12:21