Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետարանը զգուշացնում է

04.07.2019

Պայմանավորված խոտի չորացմամբ, բարձր ջերմային ֆոնով, հովեկների քանակի ավելացմամբ, բերքահավաքով և այլ հանգամանքներով` հրդեհների քանակը և ինտենսիվությունը հուլիս-օգոստոս ամիսներին ունի աճի միտում:
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով անտառային և հարակից բուսածածկ տարածքներում մեծանում է հրդեհների առաջացման և տարածման վտանգը, որից խուսափելու համար հարկավոր է․
V.ՉՆԵՏԵ՛Լ այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ,
V.ՉԿԱՏԱՐԵ՛Լ չոր խոտի, կենցաղային աղբի այրում,
V.ՉՎԱՌԵ՛Լ խարույկներ (խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս թաց հողի շերտով, իսկ վերջում մարել ջրով կամ ծածկել հողով),
V.բացատներում ՉԹՈՂՆԵ՛Լ շշեր, ապակու կտորներ, որոնք կարող են հանդիսանալ որպես այրող լինզաներ,
V.անտառային բուսածածկ տարածքներում ՉԵՐԹԵՎԵԿԵ՛Լ անսարք սնուցման համակարգով ավտոմեքենաներով,
V.հատուկ հատկացված վայրերից բացի այլ տեղերում ՉԹՈՂՆԵ՛Լ / ՉԹԱՓԵ՛Լ քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր:
V. Հորդորում ենք խստիվ պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները, չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ, ցուցաբերել առավել զգուշավորություն և զգոնություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:52:50