Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն 16.06.2018

Հունիսի 15-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդհանուր առմամբ՝ մասնակցեց 23 քաղաքացի, ովքեր ժամանել էին Աշտարակ, Ապարան, Անտառուտ, Սասունիկ, Քուչակ, Ձորագլուխ, Օշական, Նոր Ամանոս, Օրգով, Ակունք, Փարպի, Բյուրական, Դաշտադեմ համայնքներից: Քաղաքացիները մարզպետին դիմեցին աշխատանքային, բնակարանային, հողային եւ անձնական այլ հարցերով: Ծանոթանալով նրանց խնդիրներին՝ Աշոտ Սիմոնյանը հնարավորինս լուծումներ տվեց դրանց կամ ընթացքում լուծման համար համապատասխան հանձնարարականներ տվեց.........

Կկազմակերպվի «Երեւան 2800. հազարամյակների մայրաքաղաք» խորագրով լուսանկարների ցուցահանդես 14.06.2018

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի մշակույթի տանը կազմակերպվելու է «Երեւան 2800. հազարամյակների մայրաքաղաք» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդես: Ծրագիրն իրականացվում է Արագածոտնի մարզպետարանի, Երեւանի քաղաքապետարանի, Երեւանի պատմության թանգարանի, Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի եւ Աշտարակի քաղաքապետարանի նախաձեռնությամբ եւ նվիրված է Երևանի 2800-ամյակին: Ցուցահանդեսում ներկայացված են լուսանկարներ, որտեղ պատկերված է Երևանը 19-րդ դարի վերջերին եւ 20-րդ դարի սկզբներին: Լուսանկարներում ներկայացվում է նաեւ խորհրդային եւ ժամանակակից Երևանը.......

Ես հավատում եմ, որ մենք հաջողելու ենք. Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյան

Ես հավատում եմ, որ մենք հաջողելու ենք. Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյան 14.06.2018

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ աշխատանքային հերթական խորհրդակցությունը կայացավ հունիսի 13-ին: Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին, թե ինչ ընթացքի մեջ են ՀՀ Կառավարությունից, նախարարություններից, պետական գերատեսչություններից ստացված գրությունների եւ հանձնարարականների կատարման աշխատանքները: Դրանք մասնավորապես վերաբերում էին հանրակրթական դպրոցներում դրամահավաքի բացառմանը, հողերի ընթացիկ հաշվառմանն ու 2018 թվականի ընդհանուր հաշվեկշռի կազմմանը, բուժհաստատություններում կադրային ապահովվածությանը, անտառապատման ծրագրերի մեջ ներգրավմանը, ներդրումային ծրագրերի ներկայացմանը եւ այլն...........

Մարզպետը մասնակցեց Աղձքում կառուցվող եկեղեցու հիմքի օծման արարողությանը

Մարզպետը մասնակցեց Աղձքում կառուցվող եկեղեցու հիմքի օծման արարողությանը 13.06.2018

Հունիսի 13-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանը մասնակցեց Սուրբ Կարապետ անվամբ նորակառույց եկեղեցու հիմքի օծման արարողությանը: Եկեղեցին կառուցվում է Աղձքի բնակիչներ, հայր եւ որդի Սամվել եւ Կարապետ Մելքոնյանների բարերարությամբ: Եկեղեցու տարածքի համար ընտրվել է Աղձքից դեպի Տեղեր ընկած ճանապարհահատվածը: Հիմքի օծման արարողությունը կատարվեց Արագածոտնի թեմի առաջնորդ Տ. Մկրտիչ եպս. Պռոշյանի կողմից եւ թեմի հոգեւորականների մասնակցությամբ: Հիմքում դրվեց օծված 16 քար: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի ձեռամբ դրվեց արեւմտյան հիմնական մուտքի օծված քարը.........

ՀՀ Արագածոտնի մարզում տնտեսական ակտիվությունը խթանելու, դրան ուղղված տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով՝ գործարարների, կազմակերպությունների և շահագրգիռ անձանց համար

ՀՀ Արագածոտնի մարզում տնտեսական ակտիվությունը խթանելու, դրան ուղղված տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով՝ գործարարների, կազմակերպությունների և շահագրգիռ անձանց համար 12.06.2018

Հարգելի՛ գործընկերներ, տնտեսական ակտիվությունը խթանելու, դրան ուղղված տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման նպատակով կարող են լրացնել ստորև շարադրված ձևաչափը և մինչև 2018թ. հուլիսի 1-ը ներկայացնել ՀՀ Արագածոտնի մարզպետարան կամ առաքել aragatsotn.tsragrer@mta.gov.am էլ․ փոստին։ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժինը պատրաստակամ է տրամադրել մեթոդական օգնություն: էլ. փոստ aragatsotn.tsragrer@mta.gov.am, ishkhan_yan@mail.ru Հեռ; (+374 232) 3 51 61 ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԽՈՇՈՐ ԵՎ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ.........

Արագածոտնի մարզում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ 11.06.2018

Հունիսի 10-ին Արագածոտնի մարզում ՏԻՄ ընտրությունների օր էր: Դավթաշեն, Դպրեվանք, Անտառուտ, Նոր Արթիկ համայնքներում կայացան համայնքի ղեկավարի, իսկ Դավթաշեն, Դպրեվանք համայնքներում՝ նաեւ ավագանու ընտրություններ: Բոլոր համայնքներում ընտրությունները հերթական էին: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները: Նախնական տվյալներով՝ Անտառուտում համայնքապետ է ընտրվել Հովիկ Զաքարյանը, Դավթաշենում՝ Գեւորգ Հովհաննիսյանը, Դպրեվանքում՝ Արամայիս Կասաբովը, Նոր Արթիկում՝ Վարդգես Ներսիսյանը: Բոլոր համայնքներում ընտրություններն անցել են հանգիստ, ընտրախախտումների վերաբերյալ բողոք-դիմումներ չեն ստացվել:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01