Նորություններ

Արագածոտնում հնչեց 2014-2015 ուսումնական տարվա Վերջին զանգը/տեսանյութ/ 22.05.2015
Արագածոտնի մարզի հանրակրթական դպրոցներում մայիսի 22-ին հնչեց Վերջին զանգը: 12-րդ դասարանն ավարտեց 1463, իսկ 9-րդ դասարանը` 714 աշակերտ: Բոլոր դպրոցներում հավուր պատշաճի էին նախապատրաստվել Վերջին զանգին, որին մասնակցեցին մանկավարժները, շրջանավարների ծնողները, մարզի եւ համայնքների ղեկավարները: Ավանդույթի համաձայն, մարզպետի հանձնարարությամբ բոլոր դպրոցներ այցելեցին մարզպետարանի ներկայացուցիչները եւ հնչեցրին մարզպետի շնորհավորական ուղերձը` ուղղված շրջանավարտներին...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Վերջին դասի կապակցությամբ 21.05.2015
Սիրելի շրջանավարտնե’ր, Շնորհավորում եմ դպրոցական Վերջին դասի կապակցությամբ: Դուք ավարտեցիք ձեր կյանքի կարևորագույն փուլերից մեկը` ավարտեցիք դպրոցը և մուտք եք գործում դեպի մեծ կյանք: Վստահ եմ, որ դպրոցական տարիներին ստացած գիտելիքներով դուք լավագույնս կդրսևորեք ձեր ունակություններն ու կարողությունները և մասնագիտական ճիշտ կողմնորոշմամբ կնպաստեք երկրի տնտեսության ամենատարբեր ոլորտների առաջընթացին, պետականության հիմքերի ամրապնդմանն ու հզորացմանը: Ձեր ազատ, անկաշկանդ մտածողությամբ մեր նորօրյա պատմությունը կհարստացնեք հերոսական դրվագներով...
ՀՀ բնապահպանության նախարարն աշխատանքային այցով եղավ Արագածոտնի մարզում 21.05.2015
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այց կատարեց Արագածոտնի մարզ: Մարզպետ Սարգիս Սահակյանի, ՀՀ բնապահպանության նախարարության մարզային ստորաբաժանումների, մարզպետարանի Բնապահպանության և գյուղատնտեսության վարչության համապատասխան աշխատակիցների մասնակցությամբ անցկացվեց մարզային խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզի մի շարք բնապահպանական խնդիրներ: Մարզպետ Սարգիս Սահակյանն իր մտահոգություն հայտնեց մարզում առկա քարհանքերի վերաբերյալ, որոնք շահագործումից հետո չեն ենթարկվել ռեկուլտիվացման և շարունակում են աղտոտել շրջակա միջավայրը...
Շնորհավորանք` ոստիկաններին 20.05.2015
Ոստիկանության օրվա կապակցությամբ մայիսի 20-ին մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց ՀՀ ոստիկանության մարզային վարչություն: Նա հանդիպում ունեցավ համակարգի ղեկավարության եւ աշխատակիցների հետ: Շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, մարզպետը բարձր գնահատեց նրանց աշխատանքը եւ կարեւորեց մարզի ղեկավարության հետ նրանց համատեղ գործունեությունը: Ծառայության մեջ ունեցած ներդրումների համար մի խումբ ոստիականների մարզպետըւ հանձնեց պատվոգրեր եւ դրամապահ խրախուսանք:

Մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Նոր Արթիկ եւ հանդիպեց բնակչության հետ 18.05.2015
Մայիսի 18-ին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Նոր Արթիկ եւ հանդիպեց տեղի ղեկավարության, ինչպես նաեւ բնակչության հետ: Գյուղացիները գոհունակությամբ արտահայտվեցին կառավարության կողմից տրամադրվող պարարտանյութի, դիզվառելիքի եւ սերմացուների տրամադրման կապակցությամբ եւ նշեցին, որ արդյունքում նրանք լավ բերք են ստացել եւ նույնը ակնկալում են այս տարի: Այդ ամենը մարզպետը տեղում ականատես եկավ` այցելելով դաշտեր...
,,Թանգարանային գիշեր 2015,,-ը` Պերճ Պռոշյանի տուն թանգարանում 17.05.2015
Ինչպես ամեն տարի, այս տարի եւս Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը միացավ ,,Թանգարանային գիշեր 2015,, ծրագրին: Մայիսի 16-ին թանգարանի դռները բաց էին մինչեւ ուշ գիշեր: Այցելուներին այստեղ ընդունեցին անցճար: Թանգարանում իրականացվող միջոցառումներ անցկացվեց մեկ խորագրի տակ`,,Թանգարաններ. Հիշողության վկաներ,,: Միջոցառումների մեկնարկը տրվեց ,,Ծնած տեղս` Աշտարակ,, խորագրով ցուցադրությամբ` նվիրված հայտնի աշտարակցիներին...


