Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետն այցելեց Պարտիզակ, Աշնակ, Վ. Բազմաբերդ համայնքներ եւ հանդիպեց բնակիչների հետ

07.08.2015

Օգոստոսի 6-ին Սարգիս Սահակյանն աշխատանքային այցով եղավ Թալինի տարածաշրջանի Պարտիզակ, Աշնակ եւ Վերին Բազմաբերդ համայնքներում եւ հանադիպեց բնակիչների հետ:
Համայնքների ղեկավարները ներկայացրին իրենց մոտ իրականացված ծրագրերը, նշելով, որ ներկայումս շարունակվում են հանրային կարեւորություն ունեցող խնդիրների լուծման գործընթացմները: Նշվեց, որ ամենատարբեր հարցերի լուծումն իրականացվում է մարզպետի անմիջական աջակցութամբ եւ հետեւողականությամբ: Առանձնապես կարեւորեցին ոռոգման եւ խմելու ջրամատակարարման հարցերը:
Զրուցելով բնակիչների հետ, մարզպետն ասաց, որ իրազեկ է տեղերում բարձրացված խնդիրներին եւ գյուղացիների համար պարզաբանումներ կատարեց դրանց լուծման վերաբերյալ:
Մարզի ղեկավարին ուղղվեցին անձնական բնույթի հարցեր: Մի խումբ անապահովների տրամադրվեց դրամական աջակցություն, տրվեց պետպատվերով բուժօգնություն ստանալու հնարավորություն: Մարզպետը բոլորին հորդորեց իրեն դիմել ցանկացած հարցերով եւ ցանկացած ժամանակ: Բնակիչներն իրենց հերթին շնորհակալ եղան մարզպետի այցելության եւ իրենց հանդեպ ուշադրության համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51