Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստ

30.03.2016

Մարտի 30-ին կայացավ տարվա առաջին մարզխորհրդի նիստը: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը տեղեկացրեց, որ նիստին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսության ջրային պետական տնտեսության կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, նախարարության այլ պատասխանատուներ, մարզային ուժային կառույցների ղեկավարները, համայնքապետեր:
Գարնան գյուղատնտեսական աշխատանքները ներկայացրեց գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յու. Ազատյանը: Նա տեղեկացրեց, որ  գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման համար 2016     թվականին ՀՀ Արագածոտնի մարզին հատկացվել է 3300 տոննա ազոտական, 60 տոննա կալիումական և 60 տոննա ֆոսֆորական պարարտանյութեր, ինչպես նաև 450000 լիտր դիզելային վառելանյութ: Համաձայն մարզի կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարություն ներկայացված հայտի` մարզին է հատկացվել 260 տոննա գարնանացան գարու, 5 տոննա առվույտի և 40 տոննա կորնգանի սերմացուներ: Ներկայումս ընթանոմ են ներկրումները: Մարզում գործում է 65 հակակարկտային կայան: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը առաջարկություն է ներկայացվել մարզի տարածքում նոր հակակարկտային կայաններ տեղադրելու համար: Անդրադարձ եղավ նաեւ ջրամատակարարման համակարգում առկա իրավիճակին, նշվեցին նախատեսվող ծրագրեըը :
Ջրամատակարարման թեման շարունակեց ջրային պետական տնտեսության կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը: Նա ասաց, որ անցյալ տարվա ընթացքում բավականին լուրջ խնդիրներ են ծագել ոռոգման ոլորտում, որոնք բոլորն էլ բարեհաջող հաղթահարվել են : Նա նշեց այն խնդիրները, որոնց լուծմանն է միտված իրենց գործունեությունը : Դրանց մեջ առանձնանում են ջրամատակարարման ենթակառուցվածքների բարեկարգումն ու սելավատարերի պատշաճ գործարկումը :
Ելույթ ունեցավ նաեւ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը : Նա շնորհավորեց նորանշանակ մարզպետին եւ ասաց, որ պայմանավորվածություններ են ձեռք բերել համատեղ մի շարք ծրագրեր իրականացնելու ուղղությամբ : Անդրադառնալով նախորդ տարվա ընթացքում մարզում իրականացրած գյուղատնտեսական աշխատանքներին, նա նշեց, որ հանրապետության գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 10 %-ը բաժին է ընկնում Արագածոտնին : Արտադրանքի աճ է նկատվել բացառապես բոլոր ուղղություններով : Մասնավորապես ընդարձակվել են ցորենի ցանքատարածությունները եւ պտղատու այգիների մշակությունը :
Ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներին ինենց հետաքրքրող հարցերն ուղղեցին համայնքների ղեկավարները, որոնց վերաբերյալ ստացան պարզաբանումներ :
Քննարկված հարցերն ամփոփեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանը : Նա նշեց, որ գրեթե բոլոր համայնքներում առկա հիմնախնդիրների մեջ կարեւորվում են ոռոգման ջրի մատակարարաման եւ գյուղատնտեսական արտադրանքի մթերման հարցերը : Դրանց լուծմանն են միտված մարզի եւ հանրապետության ղեկավարության գործունեությունն ու իրականացվող ծրագրերը : Համայնքների ղեկավարներին նա հորդորեց մարզպետարանի պատասխանատուների հետ համատեղ քննարկել եւ ներկայացնել այն հրատապ խնդիրները, որոնց առաջնահերթ լուծման կարիք ունեն : Մարզպետը նշեց, որ մարզի բոլոր համայնքները համաչափ պետք է օգտվեն կառավարության կողմից կամ այլ աղբյուրներով ամենատարբեր ծրագրերից, որպեսզի ապահովվի դրանց համաչափ եւ արդյունավետ զարգացումը :Խորհրդակցության ավարտին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի եւ բեղմնավոր աշխատանքի համար ՀՀ գյուղատնտեսության նախարարի ոսկե մեդալով պարգևատրվեցին  Վաղինակ Իսրայելյանը եւ  Հունան Սարգսյանը, իսկ մի խումբ գյուղացիական ու ֆերմերային տնտեսությունների և ագրովերամշակման ոլորտի ներկայացուցիչներ արժանացան շնորհակալագրերի

   

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:05:11