Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նիգավան համայնքում բացվեց Սուրբ Ստեփանոս եկեղեցին 22.09.2015

Արագածոտնի մարզի Նիգավան համայնքում բացվեց Սուրբ Ստեփանոս եկեղեցին: Այն հիմնադրվել է 1850 ական թվականներին: Տարիների հետ, սակայն, քանդվել էր եւ վերանորոգման խիստ կարիք ուներ: Նիգավանցիների սիրելի սրբատեղին վերստին վերադարձվեց նրանց` շնորհիվ ծնունդով նիգավանցիներ Վարուժան եւ Վահրամ Ադամյանի բարերարության: Բացման հանդիսավոր արարողությունըը կայացավ սեպտեմբերի 20-ին, որին մասնակցում էր մարզպետ Սարգիս Սահակյանը: Շնորհավորելով բոլոր նիգավանցիներին, մարզպետը շնորհակալություն հայտնեց բարերարներին, իրենց աստվածահաճո ձեռնարկի համար: Նա նշեց.որ եկեղեցու առկայությունը վկայում է, որ հայ համայնքը տեր է իր հոգեւոր արժեքներին եւ նախնիներից փոխանցված լավագույն ավանդույթների արժանի ժառանգորդն է:

Հանդիպում զինվորների հետ 22.09.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ պարբերաբար իրականացվում են հանդիպումներ Հայոց բանակում Արագածոտնի մարզի զինծառայողների հետ: Դա նպաստում է ամրապնդել բանակ-ընտանիք կապը եւ հաճախակի դարձնել ծնողների տեսկացությունն իրենց զավակներին : Հերթական միջոցառումը կայանալու է սեպտեմբերի 26-ին, մարզպետարանի դահլիճում: Մարզպետի եւ բանակային 3-րդ կորպուսի հրամանատարության կազմի հետ պայմանավորվածության համաձայն, այդ տարածքներում ծառայող մարզի զինվորները կհանդիպեն իրենց ծնորղների, հարազատների հետ: Կազմակեպված միջոցառումից հետո նրանց համար նախատեսվում է կարճատեւ արձակուրդ:

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ 20.09.2015

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայոց պատմության կարեւորագույն իրադարձության` Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի ժողովուրդը ապագայի հանդեպ մեծագույն հավատով, սեփական ճակատագիրը տնօրինելու վճռականությամբ միասնաբար քվեարկեց անկախ պետություն ստեղծելու օգտին: 24 տարի առաջ կատարված գիտակցված ընտրությամբ ընդունեցինք սերունդների համար խիստ պատասխանատու որոշում` աշխարհին ապացուցելով ազատ ու անկախ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու մեր ժողովրդի իրավունքը, դարերից եկող մեր երազանքներն իրականություն դարձնելու հաստատակամությունը...

Անկախությանը տոնը` Արագածոտնում

Անկախությանը տոնը` Արագածոտնում 20.09.2015

Սեպտեմբերի 19-ին Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ կայացավ ՀՀ Անկախության օրվան նվիրված գլխավոր տոնակատարությունը: Միջոցառման վայրը Աշտարակի մարզադաշտն էր, որտեղ հավաքվել էին մարզի ղեկավարությունը` մարզպետ Սարգիս Սահակյանի ղեկավարությամբ, ուժային կառույցների, կրթական, առողջապահական կազմակերպությունների, համայնքների ղեկավարներ, ինչպես մարզկենտրոնի բնակիչները, մարզի բոլոր տարածարջաններից եւ մայրաքաղաքից ժամանած հյուրերը...

Մարզպետը` հեռավոր Ձորագյուղի հյուր

Մարզպետը` հեռավոր Ձորագյուղի հյուր 18.09.2015

Սլացիկ եւ բարեկարգ` ձգվում է Աշտարակից դեպի Թալին եւ հեռուները տանող ճանապարհը: Դեպի աջ ճյուղավորվում է, անցնում Մաստարայի միջով`մինչեւ Զովասար, Գառնահովիտ… Այդ ընթացքի մեջ, ձախ կողմում նկատելի է մի կանաչապատ բնակավայր, որն իր սաղարթախիտ ծառերով ակամայից հետաքրքրում, հմայում է անցորդին: Կանաչների մեջ երեւում են քարաշեն տներ, իրար մոտ ու հեռու...

Մարզպետն ընդունեց սիրիահայերին  եւ իրաքցի եզդիներին

Մարզպետն ընդունեց սիրիահայերին եւ իրաքցի եզդիներին 18.09.2015

Սեպտեմբերի 18-ին մարզպետ Սարգիս Սահակյանը ընդունեց Արագածոտնի մարզում բնակվող սիրիահայերին եւ իրաքցի եզդիներին: Ողջունելով ներկաներին, մարզպետն ասաց, որ հանդիպումը իր առաջարկով է եղել, եւ շնորհակալ եղավ այն ընդունելու համար: Նա նշեց, որ քաղաքական վերջին իրադարձությունների պատճառով փախստականի կարգավիճակի մեջ են հայտնվել Սիրիայի եւ Իրաքի մեր հայրենակիցներն ու եզդիները...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-01 17:47:26