Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անկախությանը տոնը` Արագածոտնում

20.09.2015

Սեպտեմբերի 19-ին Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ կայացավ ՀՀ Անկախության օրվան նվիրված գլխավոր տոնակատարությունը: Միջոցառման վայրը Աշտարակի մարզադաշտն էր, որտեղ հավաքվել էին մարզի ղեկավարությունը` մարզպետ Սարգիս Սահակյանի ղեկավարությամբ, ուժային կառույցների, կրթական, առողջապահական կազմակերպությունների, համայնքների ղեկավարներ, ինչպես մարզկենտրոնի բնակիչները, մարզի բոլոր տարածարջաններից եւ մայրաքաղաքից ժամանած հյուրերը:
Ավանդույթի համաձայն, տոնախմբությունն սկսվեց տոնական սեղանների շուրջ կազմակերպված հյուրասիրությամբ: Յուրաքանչյուր տարածաշրջան ներկայացել էր իրեն հատուկ ուտեստներով, ավանդական ծիսական ցուցադրություններով, ձեռքի աշխատանքներով:
Մարզպետ Սարգիս Սահակյանը, բարձրաստիճան հյուրերն ու հասարակությունը հերթով մոտեցան սեղաններին: Անմիջական միջավայրում ասվեցին շնորհավորական խոսքեր,մաղթանքներ:
Այնուհետեւ սկսվեց գեղարվեստական մասը: Հնչեցին ՀՀ պետական օրհներգը, հոգեւոր դասի օրհնանքի խոսքը:
Ներկաներին ողջունեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա ասաց, որ 24 տարի առաջ հայ ժողովուրդը գիտակցված ընտրությամբ ընդունեց անկախությունը, աշխարհին ապացուցելով ազատ ու անկախ ապրելու, սեփական ճակատագիրը տնօրինելու մեր ժողովրդի իրավունքը, դարերից եկող մեր երազանքներն իրականություն դարձնելու հաստատակամությունը:
- Այսօր մենք հպարտությամբ նշում ենք, որ դժվարությամբ, պատերազմի ու մաքառումների գնով ձեռք բերված անկախությունն այն ամենակարևոր նվաճումն է, որ ունեցել է մեր երկիրն իր պատմության անցած ճանապարհին:
Անկախության տարիներին կյանքի բոլոր ոլորտներում մեր պետությունն իրականացրել է աննախադեպ բարեփոխումներ՝ իր նկատելի տեղը զբաղեցնելով համաշխարհային մեծ ընտանիքում: Երկրի նախագահ Սերժ Սարգսյանի եւ կառավարության հետեւողականության ներքո այսուհետ ևս իրականացնելու ենք քայլեր՝ ուղղված մեր անկախ հայրենիքի հետագա հզորացման, հայ ժողովրդի բարեկեցության ապահովմանը,-ասաց Սարգիս Սահակյանը:
Հայրենասիրական, ազգային, ազգագրական երգ ու պարի, ասմունքի կատարումներով հանդես եկան հանրապետության լավագույն երգիչ-երգչուհիները, մարզի ազգագրական եգի պարի համույթները: Ազգային երգ-երաժշտության ներքո շուրջպարին միացան նաեւ մասնակիցները:
Տոնական օրն ավարտվեց շքեղ հրավառությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 12:45:14