Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուսումնական տարհանում Արագածոտնի ՄՓՎ-ի և <<Փրկենք երեխաներին>> ՀԿ-ի հետ համատեղ

Ուսումնական տարհանում Արագածոտնի ՄՓՎ-ի և <<Փրկենք երեխաներին>> ՀԿ-ի հետ համատեղ 06.02.2015

Հունվարի 6-ին Արագածոտնի մարզային փրակարական վարչությունը > հասարակական կազմակերպության հետ համատեղ Աշտարակ քաղաքի > և Աշտարակի թիվ 3 ներառական կրթության դպրոցում իրականացրեց ուսումնական տարհանում: Չնայած նրան, որ մանկապարտեզում առաջին անգամ էր իրականացվում նմանատիպ միջոցառում, Արագածոտնի մարզային փրկարական վարչության աշխատակիցներին գոհացրեց ստացված արդյունքը:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն Արագածոտնի մարզում կարևորեց կոոպերատիվների հիմնումը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն Արագածոտնի մարզում կարևորեց կոոպերատիվների հիմնումը 04.02.2015

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը փետրվարի 3-ին աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր, որտեղ նա մասնակցեց գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստմանը նվիրված խորհրդակցությանը: Խորհրդակցությունը բացեց մարզպետ Սարգիս Սահակյանը եւ ասաց, որ նախարարի հետ մարզ են այցելել նաեւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը...

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում հունվար ամսին գրանցված ծնունդների մասին 03.02.2015

Արագածոտնի մարզի ծննդատներում 2015 թ. հունվար ամսին գրանցվել է 86 ծնունդ: Նրանցից 42-ը տղա է, 44-ը՝ աղջիկ: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 32 երեխա՝ 10 տղա, 22 աղջիկ: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 7 տղա եւ 4 աղջիկ ՝ ընդամենը 11 երեխա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 33 երեխա` 13 աղջիկ, 20 տղա: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 10 ծնունդ` 5-ական տղա եւ աղջիկ:

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանի միջոցառումների ծրագիրը

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Արագածոտնի մարզպետարանի միջոցառումների ծրագիրը 02.02.2015

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ միջոցառումների լայն ծրագիր է իրականացնում Արագածոտնի մարզպետարանը: Ծրագիրը հաստատվել է մարզպետ Սարգիս Սահակյանի կողմից, որի մի մասն արդեն իսկ իրականացվել է: Միջոցառումների շրջանակը բավականին լայն է, որն ընդգրկում է մարզի պետական, կրթական, մշակութային, հասարակական ոլորտները: Ծրագիրն, ընդհանուր առմամբ, հետեւայալն է

Հանձնվեցին Ծաղկահովիտի նորակառույց շենքի առաջին բնակարանները

Հանձնվեցին Ծաղկահովիտի նորակառույց շենքի առաջին բնակարանները 31.01.2015

Ավարտվել է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Շիրակացի 5 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի հիմնանորոգումը: Ծրագիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգյանի խոստումներից մեկն է, որի համաձայն 1988 թվականի երկրաշարժի ժամանակ վթարված այս շենքը հիմնովին վերանորոգվեց եւ հանձնվեց շահագործման: Շինարաության արդյունքում հինգհարկանի շենքի վերջին` 5-րդ հարկը ապամոնտաժվեց, եւ ամրացման ու հիմնանորոգման աշխատանքներից հետո շահագործման հանձնվեց 4 հարկանի կառույցը, որն ունի 40 բնակարան

Տեղի կունենա 2015 թվականի մարզխորհրդի առաջին նիստը 29.01.2015

Փետրվարի 10-ին, ժամը 11.00-ին Արագածոտնի մարզպետարանի դահլիճոիմ տեղի կունենա 2015 թվականի մարզխորհրդի առաջին նիստը: Օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը. 1. Գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման մասին /զեկ.` մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յու. ԱԶԱՏՅԱՆ/: 2. Մարզի համայնքներում ոռոգման ջրի տրման և սելավատարների մաքրման աշխատանքների նախապատրաստման մասին /զեկ.` մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Յու. ԱԶԱՏՅԱՆ/: 3. Մարզի համայնքներում 2014 թվականի իրականցված վարչական վերահսկողության և կադրային գործի վարման ընթցքում հայտնաբերված խախտումների, թերությունների և բացթողումների, դրանց վերացման աշխատանքների մասին /զեկ. մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Ս. ՀՈՎՍԵՓՅԱՆ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-05-07 17:53:09