Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետը շնորհավորեց ուսուցիչներին

05.10.2015

Ուսուցչի օրվա կապակցությամբ մարզպետ Սարգիս Սահակյանն ընդունեց մարզի մի շարք վաստակաշատ ուսուցիչների: Ողջունելով ներկաներին, մարզպետն` ի դեմս նրանց, մասնագիտական տոնի առթիվ շնորհավորեց բոլոր ուսուցիչներին: Նրանց մեջ էին նաեւ արդեն վաստակաշատ հանգստի անցած մանկավարժներ, ում վաստակն ու աշխատանքային գործունեությունը այսօր էլ գնահատվում եւ կարեւորվում է:
-Այս տոնը մենք ազգովի ենք նշում,- ասաց Սարգիս Սահակյանը,- ինչը վկայում է այն համաժողովրդական սիրո եւ ակնածանքի մասին, որ տածում ենք դեպի կրթությունը եւ այդ գործի նվիրյալներին` ուսուցիչներին: Կրթության ոլորտը մշտապես գտնվում է երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Այսօր մարզի 122 կրթօջախներից 90-ը հիմնանորոգված է եւ ունի ժամանակակից հրաշալի պայմաններ: Մոտ ապագայում հերթը մյուս դպրոցներինն է լինելու, որով մարզում կամբողջանա դպրոցաշինության ողջ գործընթացը:
Հրավիրված բոլոր ուսուցիչները երախտիքով ընդունեցին իրենց ուղղված շնորհավորանքը եւ կարեւորեցին մարզպետի առանձնակի ուշադրությունը կրթության ոլորտին: Ի թիվս այլ գործերի, առանձնացվեց նրա կողմից կազմակերպված այցելությունները դեպի Հայոց բանակում ժամկետային ծառայությունն անցկացնող մարզի զինվորներին, որոնցից շատերն իրենց աշակերտներն են եւ պատվով են կատարում ուսուցիչների պատգամները:
Ոսւուցչի օրվա եւ մատաղ սերնդի դաստիարակության գործում ներդրած ավանդի համար ուսուցիչները մարզպետի կողմից պարգեւատրվեցին պատվոգրերով, հուշանվերներով եւ ծաղկեփնջերով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 10:40:37