Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՏԿԱԻ նախարարի աշխատանքային այցը Արագածոտնի մարզ

06.10.2015

ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված հրատապ ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը եւ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հոկտեմբերի 6-ին այցելեցին մարզի համայնքներ: Նրանք ծանոթացան Կարբիի ճանապարհի հիմնանորոգման, Արտաշավանի մշակույթի տան վերանորոգման, Քուչակի մարզադահլիճի նորոգման, Օշականի փողոցային լուսավորության շինարարության, Ագարակի բուժամբուլատորիա վերանորոգման, Ապարանի Ապարան քաղաքի թիվ 13 և թիվ 22 շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
Կարբի գյուղի ճանապարհի վերանորոգումը մեծ նշանակություն ունի գյուղի զարգացման համար: Այն միացնում է գյուղի գլխավոր թաղամասը պետական մայրուղու հետ` ապահովելով գյուղի կենսունակությունը: Նախկինում մշակույթի տուն չունեցող Արտաշավանի համար էլ կարեւոր է մշակույթի տան հիմնանորոգումը, որը մեծ հնարավորություն է` զարգացնելու գյուղի մշակութային առօրյան:
Հրատապ ծրագրերից մեկը Քուչակ գյուղի մարզադահլիճի հատակի նորոգումն է: Այստեղ մարզվում է շուրջ 120 երիտասարդ մարզիկ, որոնցից շատերը մեծ հաջողությունների են հասել տարբեր մարզաձևերում։ Առաջիկայում կլուծվի նաեւ մարզադահլիճի համար մարզասարքեր ձեռք բերելու հարցը։
Ապարան քաղաքում մարզպետ Սարգիս Սահակյանը ՏԿԱԻ նախարարին ներկայացրեց թիվ 13 և թիվ 22 շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները, որից հետո նրանք այցելեցին արվեստի դպրոց եւ ծանոթացան դպրոցի սաների աշխատանքներին։
Օշական համայնքում նախարարը եւ մարզպետը ծանոթացան համայնքի լուսավորության ապահովման համար իրականացվող աշխատանքներին։ Նախատեսվում է շուրջ 2,5 կմ լուսավորություն, ինչն անհրաժեշտ է զբոսաշրջությունը խթանելու նպատակով` նկատի ունենալով, որ այստեղ` Սրբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում է ափոփված Մաշտոցի գերեզմանը:
Այցելության վերջին կայանը Ագարակի բուժամբուլատորիան էր, որտեղ մարզպետը նախարարին ներկայացրեց ամբուլատորիայի վերանորոգման արդյունքները եւ ընթացիկ խնդիրները։



 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51