Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախարար Սերգո Կարապետյանը մասնակցել է Արագածոտնի մարզպետարանում կայացած խորհրդակցությանը

Նախարար Սերգո Կարապետյանը մասնակցել է Արագածոտնի մարզպետարանում կայացած խորհրդակցությանը 12.05.2015

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այցելել է Արագածոտնի մարզպետարան, որտեղ անցկացվել է մեղվաբուծության ոլորտին նվիրված խորհրդակցություն: Խորհրդակցությունը բացել է մարզպետ Սարգիս Սահակյանը եւ ներկայացրել է, որ այն նվիրած է մեղվաբուծության զարգացման խնդիրներին, որի նպաըակով ներկա է նաեւ Ռոզա Ծառուկյանը: Նախարարն իր ողջույնի խոսքում ամփոփել է վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացված աշխատանքները և դրանց արդյունքները...

«Եթե լռենք, քարերը կաղաղակեն» խորագրով միջոցառում` Բազմաղբյուրում 12.05.2015

Մայիսի 12-ին Բազմաղբյուրի` նորերս վերանորոգված մշակույթի տանը տեղի Նվեր Սաֆարյանի անվան դպրոցը կազմակերպել էր միջոցառում «Եթե լռենք, քարերը կաղաղակեն» խորագրով: Այն շարունակությունն էր Հայոց մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված բազմաթիվ ձեռնարկների, որի մեկնարկը սկսվել էր Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակի օրը՝ փետրվարի 25-ին: Միջոցառումանը ներկա էր ու մասնակիցներից ողջունեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Դպրոցականների կողմից ներկայացվեց Հայոց 100-ամյա պատմությունը` եղեռնից մինչև մեր օրերը, որի մեջ ընդգրկված էր Բազմաղբյուր գյուղի ստեղծման պատմությունը, հայրենական պատերազմի 70-ամյակը, Շուշիի ազատագրման 23-րդ տարեդարձը, եղեռնից մազապուրծ բազմաղբյուրցիների մասնակցությունն այդ պատմությանը...

Հուշաղբյուր` Պարտիզակում 11.05.2015

Արագածոտնի մարզի Պարտիզակ համայնքում առանձնահատուկ մեծարանքի են արժանացրել արցախյան գոյամարտում եւ այս օրերին զոհված համագյուղացիներին` կառուցելով հուշաղբյուր: Հերոսները երեքն են` 1994 թվականի ապրիլի 7-ին զոհված կամավորական Ահարոն Հարությունյանը, 1997թվականի մարտի 25-ին հատուկ հանձնարարական կատարելիս ուղղաթիռով վթարի ենթարկված, օդաչու Մկրտիչ Թորոսյանը եւ 2014 թվականի օգոստոսի 4-ին, դիվերսիայի ժամանակ զոհված, պայմանագրային զինծառայող Արամ Գրիգորյանը...

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ  ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏ ՍԱՐԳԻՍ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 09.05.2015

Սիրելի հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ մեր ժողովրդի ամենասիրելի ու նվիրական տոներից մեկի` Հաղթանակի եւ խաղաղության օրվա կապակցությամբ: Տոնն, իսկապես, մեծ խորհուրդ ունի եւ կրկնակի տոնական է` հաղթանակ Մեծ հայրենականում եւ Շուշիի ազատագրման օր: Աշխարհի խաղաղասեր մարդկությունն այսօր տոնում է Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 70-ամյակը...

Արագածոտնում նշվեց Հայրենական մեծ պատերազմի 70 ամյակը եւ Շուշիի  ազատագրման օրը

Արագածոտնում նշվեց Հայրենական մեծ պատերազմի 70 ամյակը եւ Շուշիի ազատագրման օրը 09.05.2015

Մայիսի 9-ին Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակի անվան հրապարակից սկիզբ առան մարզպետարանի կողմից կազմակերպված տոնական միջոցառումները` նվիրված Հայրենական մեծ պատերազմի 70 ամյակին եւ Շուշիի ազատագրման օրվան: Վաղ առավոտյան մարզպետ Սարգիս Սահակյանը, պետական կառույցների ղեկավարները ծաղիկներ զետեղեցին հրապարակում գտնվող Ներսես Աշտարակեցու հուշարձանի եւ Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակին կառուցված հուշաղբյուրի մոտ...

Նշվեց երկրապահի օրը

Նշվեց երկրապահի օրը 08.05.2015

Մայիսի 8-ին մեր երկրում նշվում է Երկրապահի օրը: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակում կայացավ հանդիսավոր արարողություն: Մարզպետ Սարգիս Սահակյանը, մարզպետարանի եւ Աշտարակի քաղաքապետարանի աշխատակիցները, Երկրապահ կամավորական միության անդամները, քաբազմաթիվ հյուրեր այցելեցին քաղաքային գերեզմանատուն, ուր գտնվում է Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների պանթեոնը: Կատարվեց հոգեհանգստի ծես, հիշատակի խնկարկում, տեղադրվեցին ծաղիկներ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 11:23:33