Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ուջանի մանկապարտեզը կջեռուցվի արևային էներգիայով

17.12.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը դեկտեմբերի 17-ին Ուջանում մասնակցեց մանկապարտեզում տեղակայված արևային ջրատաքացուցիչներով համալրված ջեռուցման համակարգի գործարկմանը: Այն իրականացվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից` «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում: Հանդիսավոր արարողությանը Ներկա էին նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի ղեկավարները, համայնքի բնակիչները:
Ողջունելով ներկաներին, մարզպետը շնորհավորեց ուջանցիներին ծրագրի իրականացման կապակցությամբ, նշելով որ դրանով կարեւորագույն խնդիր է լուծվում մանկապարտեզի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու, խնայված միջոցները կարեւորագույն այլ հարցերի լուծմանն ուղղելու առումով: Մարզպետը տեղեկացրեց, որ իրենց կողմից մանկապարտեզը նոր է վերանորոգվել, լուծվել է նաեւ համայնքի գազիֆիկացման հարցը: Նա հավաստիացրեց, որ ինչպես կառավարության միջոցներով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ծրագրերով ոչ միայն Ուջանում, այլեւ այլ համայնքներում համանման նոր նախագծեր են իրականացվելու:
Մոտ 2,700 բնակիչ ունեցող Ուջան համայնքի մանկապարտեզ է հաճախում 60 երեխա: Այն այսուհետ հնարավորություն ունի աշխատել ողջ տարվա ընթացքում` անկախ եղանակային պայմաններից: Արևային ջրատաքացուցիչների աշխատանքի շնորհիվ, ձմռան ամիսներին անվճար ջեռուցում կտրամադրվի մանկապարտեզին: Արևային ջրատաքացուցիչները նաեւ մշտական տաք ջուր կապահովեն ամբողջ տարվա ընթացքում: Գիշերային ժամերին կօգտագործվի գազի կաթսան՝ նվազագույն ջեռուցում ապահովելու նպատակով: Այս ամենի արդյունքում հնարավոր կլինի առնվազն 60%-ով տնտեսել գազի սպառումն ու կրճատել մանկապարտեզի ջեռուցման ծախսը:

 Սարգիս Սահակյանը եւ Ռալֆ Յիրիկյանը նաեւ այցելեցին ուջանցի Սերոբ Հարոյանի նորակառույց բնակարան, որը կառուցվել է  ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:11:58