Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շնորհավորանք եւ պատվոգրեր` բժիշկներին 23.06.2015

Բուժաշխատողի օրը հանդիսավոր կերպով նշվեց Արագածոտնի մարզում: Մարզպետարանի նախաձեռնությամբ Աշտարակի Բժշկական կենտրոնում կայացավ միջոցառում, որին ներկա էր մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա շնորհավորեց հրավիրված բժիշկներին, եւ ի դեմս նրանց, բոլոր բուժաշխատողներին, ցանկացավ մասնագիտական ձեռքբերումներ, անձնական երջանկություն, առողջություն: Մարզպետը կարեւորեց բժշկի մասնագիտությունը, ըստ արժանվույն գնահատեց ոլորտի նվիրյալների գործունեությունը եւ մի խումբ վաստակաշատ բժիշկների հանձնեց պատվոգրեր: Ներկաները գոհունակություն հայտնեցին շնորհավորանքների, մաղթանքների, իրենց հանդեպ ունեցած ուշադրության համար եւ հավաստիացրին, որ միտված են լիարժեքորեն ծառայելու հանրության առողջության պահպանման վնիրական գործին, տեր լինելու իրենց հիպոկրատյան երդմանը:

	Երեխաները մեկնեցին հանգստի

Երեխաները մեկնեցին հանգստի 19.06.2015

Արագածոտնի մարզում, մեկնարկեց կառավարության կողմից իրականացվող` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար կազմակերպվող ամառային հանգստի ծրագիրը: Այս տարի մարզի 300 դպրոցահասակ երեխա կհանգստանա Ծաղկաձորի ,,Աղբյուր,, ճամբարում: Հունիսի 19-ին ճամբար մեկնեց առաջին խումբը: Նրանց մարզպետարանի դահլիճում հանդիպեց մարզպետ Սարգիս Սահակյանը: Նա զրուցեց երեխաների հետ, տեղեկացավ, որ նրանք երկար են սպասել այս օրվան եւ հաճույքով են գնում ճամբար...

Մարզպետ Սարգիս Սահակյանի  մոտ քննարկվեցին ջրամատակարարման խնդիրներ

Մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ քննարկվեցին ջրամատակարարման խնդիրներ 19.06.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ տեղի ունեցավ խմելաջրի մատակարարման խնդիրներին նվիրված խորհրդակցություն, որին մասնացում էին ,,Հայջրմուղկոյուղի,, ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը, ընկերության մի շարք պատասխանատու մասնագետներ: Մարզպետը հյուրերին ներկայացրեց համակարգում առկա խնդիրները եւ դրանց լուծման համար ակնկալեց ընկերության տնօրենի անմիջական հսկյողությունը: Խորհրդակցությանը ներկա էին քաղաքային համայնքների` Աշտարակի, Ապարանի եւ Թալինի քաղաքապետերը, Հնաբերդի, Շամիրամի գյուղապատերը...

Մարզպետի հանդիպումը Թալինի տարածաշրջանի գյուղական համայնքների բնակիչների հետ

Մարզպետի հանդիպումը Թալինի տարածաշրջանի գյուղական համայնքների բնակիչների հետ 19.06.2015

Հունիսի 18-ին մարզպետ Սարգիս Սահակյանն այցելեց Թալինի տարածաշրջան եւ քաղաքացիների ընդունելություն կազմակերպեց Կաքավաձոր, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Ն. Բազմաբերդ, Կաթնաղբյուր համայնքներում: Հարեւանությամբ գտնվող գյուղական այս բնակավայրերում հիմնախնդիրները միանման են: Գրեթե բոլոր համայնքներում էլ բնակիչները, ովքեր նախապես էին տեղեկացել մարզպետի այցելության մասին եւ հավաքվել էին գյուղապետարանում կամ գյուղի կենտրոնական մասում, առանձնապես կարեւորեցին ոռոգման եւ խմելու ջրամատակարարման հարցերը...

ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ Է ՀԱՐԹԱՎԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

ԲԱՐԵԼԱՎՎՈՒՄ Է ՀԱՐԹԱՎԱՆԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ 18.06.2015

Հունիսի 17-ին ԱՄՆ ՄԶԳ-ն նշեց Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի ավարտը: Համայնքային միջոցառմանը մասնակցեցին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի փոխտնօրեն Ջոնաթան Կացը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քերեն Հիլիարդը, Հարթավանի գյուղապետ Ժիրայր Ավետիսյանը, համայնքի անդամներ և գործընկերներ: Միջոցառման ընթացքում մասնակիցները դիտեցին գյուղում նոր տեղադրված պոմպակայանը և ջրամատակարարման ցանցը և հանդիպեցին ծրագրի շահառուներին...

	Մարզպետը քաղաքացիների ընդունելություն է կատարում  համայնքներում

Մարզպետը քաղաքացիների ընդունելություն է կատարում համայնքներում 15.06.2015

Արագածոտնի մարզպետարանում յուրաքանչյուր ուրբաթ օրը կազմակերպվում է քաղաքացիների ընդունելություն մարզպետ Սարգիս Սահակյանի մոտ, որին մասնակցում են բոլոր տարածաշրջանների բնակիչները: Բացի այդ, մարզպետը պարբերաբար այցելում է տարածաշրջաններ, լինում ամենահեռավոր համայնքներում եւ տեղում հանդիպում բնակիչներին: Հունիս ամսին շարունակվում են նման այցելությունները: Հունիսի 3-ին մարզպետն այցելեց Արագածի տարածաշրջանի Նորաշեն, Գեղաձոր, Գեղադիր, Հնաբերդ, Բերքառատ, Սադունց համայնքներ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 11:23:33