Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանին

04.03.2016

Մարտի 4-ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Գաբրիել Գյոզալյանին: Ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորներ, քաղաքային համայնքների ղեկավարները:
Նախարարը նշեց, որ մարզպետի նշանակումը կատարվել է երկրում ձեւավորված քաղաքական նոր հարաբերությունների ենթատեքստում ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջեւ կնքված համաձայնագրի շրջանակում:
-Գաբրիել Գյոզալյանին մարզում լավ են ճանաչում: Նա ծնվել է այստեղ, քաջածանոթ է մարզի բոլոր խնդիրներին,-ասաց նախարարը եւ հույս հայտնեց, որ համատեղ կիրագործվեն պետական ծրագրերը, տարածքային զարգացման առաջիկա նախագծերը:
Դավիթ Լոքյանը շնորհավորեց նորանշանակ մարզպետին, միաժամանակ իր եւ կառավարության անունից շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Սարգիս Սահակյանին:
Ողջունելով ներկաներին, մարզպետ Գաբրիել Գյոզալյանը շնորհակալություն հայտնեց կառավարությանը` վստահության համար: Նա հավաստիացրեց, որ մարզում իր աշխատանքը արդյունավետ է լինելու, քանի որ նա քաջածանոթ է առկա խնդիրներին, եւ իր համար տեսանելի է գործունեության առաջիկա ընթացքը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51