Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կկայանա ՀՀ Արագածոտնի մարզխորհրդի նիստ 23.03.2016

2016 թվականի մարտի 30-ին, ժամը 12.00-ին Արագածոտնի մարզպետարանում տեղի կունենա մարզխորհրդի նիստ: Օրակարգում ընդգրկված են հետեւևալ հարցերը` 1. Առաջին եռամսյակում մարզի համայնքների բյուջեների կատարման և սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի մասին /զեկ.` մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն.ԳԱԼՍՏՅԱՆ/: 2. Գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման, բնակչությանը ազոտական պարարտանյութի և սերմացուների հատկացման աշխատանքների մասին...

Մարզի բոլոր ճանապարհները բաց են

Մարզի բոլոր ճանապարհները բաց են 21.03.2016

Արագածոտնի մարզում մարտի 21-ին փակ ճանապարհներ չկան: Վերջին օրերի տեղումների հետեւանքով դժվարանցանելի դարձած ճանապարհներն ամբողջությամբ մաքրվել են, եւ ժամը 12.00-ի դրությամբ բաց են հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության բոլոր ճանապարհները:

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն 18.03.2016

Մարտի 18-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն: Նախապես հերթագրված էր 28 քաղաքացի, սակայն, ընդունելության եկած քաղաքացիրեների թիվн ավելին էր: Մարզի ղեկավարին բնակիչները դիմեցին ամենատարբեր հարցերով, որոնք առնչվում էին բուժօգնության, բնակարանի վերանորոգման, սոցիալական, աշխատանքային, դրամական աջակցության եւ անձնական այլ խնդիրների: Լսելով քաղաքացիներին, Գաբրիել Գյոզալյանը մանրամասնորեն հետաքրքրվեց նրանց մտահոգող հարցերով, անհրաժեշտ պարզաբանումներ կատարեց, դրանց լուծման համար համապատասխան հանձնարարականներ տվեց: Դիմումատուներից 16-ը ստացավ դրամական աջակցություն...

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը կառավարությունում մասնակցել է անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի 2016 թ. ծրագրերի քննարկմանը

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը կառավարությունում մասնակցել է անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի 2016 թ. ծրագրերի քննարկմանը 18.03.2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի (ԱՎԶՀ) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Համաձայն հաստատված օրակարգի՝ քննարկվել են ԱՎԶՀ-ի 2015 թ. գործունեության և ֆինանսատնտեսական հաշվետվությունները: Հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջավադյանը ներկայացրել է հաշվետու տարում կատարված աշխատանքները՝ անտառների վերականգնման և զարգացման ծրագրերի մշակման ու իրականացման, ինչպես նաև ֆինանսական միջոցների ստացման, տնօրինման և նպատակային օգտագործման ուղղությամբ...

Կայացել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի առաջին խորհրդակցությունը մարզպետների հետ

Կայացել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի առաջին խորհրդակցությունը մարզպետների հետ 14.03.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում կայացել է նախարար Դավիթ Լոքյանի առաջին խորհրդակցությունը մարզպետների հետ: Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ նախարարը շնորհավորել է նորանշանակ մարզպետներին՝ ցանկանալով նրանց դառնալ համերաշխ թիմի անդամներ, իսկ մարզպետներին հորդորել՝ նրանց հետ աշխատել նույնքան արդյունավետ, ինչպես նախկինում...

Օդի ջերմաստիճանը կնվազի 14.03.2016

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, մարտի 18-ի և 19-ի գիշերը Տավուշի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում օդում հնարավոր է -2...-3 աստիճան, գետնի մակերևույթին‵ -4...-5 աստիճան ցուրտ: Մարտի 15-ին ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, 16-17-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում‵ ձյուն: 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, 15-ին սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 15-18-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-01 17:47:26