Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն

18.03.2016

Մարտի 18-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն: Նախապես հերթագրված էր 28 քաղաքացի, սակայն, ընդունելության եկած քաղաքացիրեների թիվн ավելին էր:
Մարզի ղեկավարին բնակիչները դիմեցին ամենատարբեր հարցերով, որոնք առնչվում էին բուժօգնության, բնակարանի վերանորոգման, սոցիալական, աշխատանքային, դրամական աջակցության եւ անձնական այլ խնդիրների:
Լսելով քաղաքացիներին, Գաբրիել Գյոզալյանը մանրամասնորեն հետաքրքրվեց նրանց մտահոգող հարցերով, անհրաժեշտ պարզաբանումներ կատարեց, դրանց լուծման համար համապատասխան հանձնարարականներ տվեց: Դիմումատուներից 16-ը ստացավ դրամական աջակցություն:
Քաղաքացիների ընդունելությունների կազմակերպման կարգի համաձայն, մարզպետի մոտ ընդունելություն կկայանա յուրաքանչյուր ուրբաթ օր: Գաբրիել Գյոզալյանը միաժամանակ կայցելի տարածաշրջաններ եւ տեղերում կընդունի քաղաքացիներին: Դա մարզի ամենահեռավոր համայնքների բնակիչներին եւս հնարավորություն կտա, առանց երկար ճանապարհ անցնելու, հանդիպել մարզի ղեկավարին եւ նրան ուղղել իրենց մտահոգող խնդիրները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24