Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մեկնարկեց նոր ուսումնական տարին

01.09.2016

Նոր ուսումնական տարվա մեկնարկը Արագածոտնի մարզում տրվեց տոնական տրամադրությամբ: Հանրակրթական բոլոր դպրոցներում նշվեց Գիտելիքի օրը, եւ հանդիսավոր պայմաններում հնչեց առաջին զանգը: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարությամբ մարզպետարանի ներկայացուցիչները եղան բոլոր դպրոցներում, մասնակցեցին տոնական հանդիսություններին եւ շնորհավորանքի հետ փոխանցեցին մարզպետի ողջույնի ուղերձը:
Մարզում գործում են մարզպետարանի ենթակայության 118 հանրակրթական դպրոց, որից 79-ը միջնակարգ, 39՝ հիմնական, 1՝ հատուկ դպրոցներ, 1՝ մարզադպրոց, ՀՀ ԿԳՆ ենթակայության 3 ավագ դպրոց` Աշտարակ, Ապարան և Թալին քաղաքներում, համայնքային ենթակայության 36 մանկապարտեզ:
Հանրակրթական դպրոցներում ձեւավորվել է 1239 դասարան՝ 17 022 աշակերտով: Առաջին դասարան է ընդունվել 1803 աշակերտ՝ ձևավորելով 127 դասարան: Մարզում գործող 36 համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատություններում ընդգրկված է 2486, իսկ հանրակրթական դպրոցների կազմում գործող նախակրթարաններում ՝ 216 երեխա:
Մարզի ղեկավարությունը հետեւողական է եղել նոր ուսումնական տարվա նախապատրաստության ուղղությամբ: Դպրոցներում իրականացվել են վերանորոգման, բարեկարգման աշխատանքներ, հարստացվել են նոր գույքով եւ սարքավորումներով, ժամանակին ստացվել են դասագրքերը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24