Նորություններ
Քաղաքացիների ընդունելություն` մարզպետի մոտ 01.04.2016
Ապրիլի 1-ին մարզպետ Գաբրիել Գյոզալյանի մոտ քաղաքացիների ընդունելության հերթական օրն էր: Քաղաքացիները նախապես հերթագրվել էին ընդունելության համար: Նրանց թիվը 39-էր: Գաբրիել Գյոզալյանին ուղղված դիմումները վերաբերում էին պետպատվերով բուժման, աշխատանքային, հողային, ոռոգման ջրի, առողջարանի ուղեգրեր ատանալու, սոցիալական եւ անձնական այլ հարցերի: Հարցերի մեծ մասը հնարավորինս լուծվեց տեղում, դրանց ընթացքում լուծման համար տրվեցին համապատասխան հանձնարարականներ, կատարվեցին մասնագիտական պարզաբանումներ: Քաղաքացիների մեծ մասը մարզպետին դիմեց դրամական աջակցության խնդրով: Դրամական օգնություն ստացավ 22 դիմումատու` ընդհանուր առմամբ, 375 դրամի չափով:

ՀՀ Գյուղատնտեսության նախարարի այցը Արագածոտնի մարզ 31.03.2016
Մարտի 30-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այցելեց Նոր Ամանոս համայնք` ՀԳՌԿՄ 2-րդ ծրագրի շրջանակում նոր ստեղծված սպառողական կոոպերատիվի գործունեությանը տեղում ծանոթանալու նպատակով: Հանդիպման ընթացքում կարեւորվեց, որ կոոպերատիվի հիմնումը համայնքի գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կառավարման առավել նպատակահարմար ճանապարհն էր...

Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստ 30.03.2016
Մարտի 30-ին կայացավ տարվա առաջին մարզխորհրդի նիստը: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը տեղեկացրեց, որ նիստին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսության ջրային պետական տնտեսության կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, նախարարության այլ պատասխանատուներ, մարզային ուժային կառույցների ղեկավարները, համայնքապետեր...

Բացվեց Բյուրականի նորակառույց ամբուլատորիան 29.03.2016
Մարտի 29-ին կայացավ Բյուրականի նորակառույց ամբուլատորիայի բացման արարողությունը, որին ներկա էին Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը եւ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Ամբուլատորիան կառուցվել է «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման ընթացքում անցկացված շինարարական մրցույթների արդյունքում տնտեսված միջոցներով...

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի այցը Արագածոտնի մարզ 26.03.2016
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մարտի 25-ին աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ նախարարն այցելեց Թալինի տարածաշրջանի մի շարք համայնքներ` Թաթուլ, Հացաշեն, Սուսեր, Զարինջա, Նոր Արթիկ, Ցամաքասար: Համայնքի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ նախարարը ծանոթացավ գյուղացիների կողմից բարձրացված խնդիրներին: Մասնավորապես, Թաթուլում առաջնային համարվեցին մսի, ցորենի, կաթի մթերման եւ մերամշակման հարցրերը, Հացաշենում առկա են խմելաջրի, Սուսերում, Նոր Արթիկում եւ Ցանաքասարում` ճանապարհների վերանորոգման, ոռոգման ջրի, Զարինջայում` մշակույթի տան տանիքի վերանորոգման խնդիրները...
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը հանդիպեց Թալինի բժշկական կենտրոնի աշխատակազմի հետ 24.03.2016
Մարտի 23-ին Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանն այցելեց Թալինի բժշկական կենտրոն: Նա շրջայց կատարեց կենտրոնի բաժանմունքներում, ծանոթացավ շենքային եւ աշխատանքային պայմաններին, առկա հնարավորություններին: Այնուհետեւ կայացավ հանդիպում ունեցավ բուժհաստատության ղեկավարության եւ աշխատակազմի հետ: Կարեւորելով բուժաշխատողի դերն ու նշանակությունը հանրության առողջության պահպանման գործում, մարզպետը նշեց, որ մասնագիտական գիտելիքներին զուգահեռ անհրաժեշտ է պահպանել այցելուների հետ անմիջական եւ մարդկային շփման առավելագույն հարաբերություններ: Քանզի մասնագիտական բարձրագույն գիտելիքների ունենալուց զատ, նախ եւ առաջ բժիշկների բարոյահոգեբանական ճիշտ մոտեցմամբ է պայմանավորված հիվանդների ապաքինումն ու առողջության պահպանումը...


