Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի այցը Արագածոտնի մարզ

26.03.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը մարտի 25-ին աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հետ նախարարն այցելեց Թալինի տարածաշրջանի մի շարք համայնքներ` Թաթուլ, Հացաշեն, Սուսեր, Զարինջա, Նոր Արթիկ, Ցամաքասար:
Համայնքի բնակիչների հետ հանդիպումների ժամանակ նախարարը ծանոթացավ գյուղացիների կողմից բարձրացված խնդիրներին: Մասնավորապես, Թաթուլում առաջնային համարվեցին մսի, ցորենի, կաթի մթերման եւ մերամշակման հարցրերը, Հացաշենում առկա են խմելաջրի, Սուսերում, Նոր Արթիկում եւ Ցանաքասարում` ճանապարհների վերանորոգման, ոռոգման ջրի, Զարինջայում` մշակույթի տան տանիքի վերանորոգման խնդիրները: Նշված հարցերի կապակցությամբ նախարարը անհրաժեշտ պարզաբանումներ կատարեց եւ մարզպետի հետ քննարկեցին դրանց լուծման հնարավորությունները:
Նախարարը նշեց, որ պետությունն այսօր իր առաջնահերթ հարցերից մեկն է համարում տարածքների տնտեսական զարգացումը, որով փորձ է արվելու ներդրումային քաղաքակության ճանապարհով համայնքները ֆինանսապես ավելի կայուն դարձնել: Նախատեղված ծրագրերն իրականացվելու են մարզպետի, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների համատեղ ու հետեւողական աշխատանքով:
Այցի շրջանակում կայացավ այցելություն համայնքների դպրոցներ, կրթահամալիրների շենքային պայմանների բարելավման համար ձեռք բերվեցին պայմանավորվածություններ:
Հաջորդ կանգառը Կոշ համայնքում գտնվող «Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» ընկերության գինու-կոնյակի գործարանում էր: Գործարանի ղեկավարության ուղեկցությամբ նախարարը եւ մարզպետը շրջայց կատարեցին գործարանի արտադրամասում, ծանոթացան գործարանի հզորությանը եւ ընկերության զարգացման ծրագրերին: Ներկայումս ընկերության խաղողի եւ պտղատու այգիների տարածքը կազմում է 125 հա: Ընկերությունը մասնակիորեն լուծում է տեղի համայնքների բնակիչների զբաղվածության հարցը. այստեղ աշխատում է շուրջ 200 մարդ:
Այնուհետև նախարարին ուղեկցեցին Աշտարակի բժշկական կենտրոն, եւ կատարվեց շրջայց կենտրոնի բաժանմունքներում: Կենտրոնի ղեկավար կազմի հետ քննարկվեց բուժհաստատության արդիականացմանը վերաբերող հարցեր: Պատասխանատուների հավաստմամբ, այժմ Աշտարակի բժշկական կենտրոնն ունի հիմնանորոգման, նորագույն բժշկական սարքավորումներով հագեցնելու խնդիր: Դավիթ Լոքյանը նշեց, որ կենտրոնի կարիքներն ամբողջացնելուց հետո այս հարցը կքննարկվի ՀՀ առողջապահության նախարարի հետ:
Արագածոտնի մարզ աշխատանքային այցի շրջանակներում Դավիթ Լոքյանի վերջին կանգառը Աշտարակի համայնքապետարանն էր: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի, Աշտարակի քաղաքապետի և տարածաշրջանի գյուղապետերի հետ նախարարն անցկացրեց խորհրդակցություն` համայնքային ծրագրերի և համայնքներում առկա հրատապ խնդիրների լուծման ուղիները քննարկելու նպատակով: Համայնքապետերն իրենց հերթին բարձրացրին տեղերում առկա հիմնախնդիրները: Այսպես` Ոսկեհատում օրակարգային է խորքային հորերի գործարկման, Ոսկեվազում` ոռոգման ջրատարի 1 կմ. հատվածի վերանորոգման խնդիրները: Քննարկվեցին նաեւ համայնքների խոշորացման ծրագրի հետ կապված հարցեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 15:48:24