Նորություններ

ՀՀ Գյուղատնտեսության նախարարի այցը Արագածոտնի մարզ 06.08.2015
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օգոստոսի 4-ին Արագածոտնի մարզում էր գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:
Ալցելություն համայնքներ 04.08.2015
Այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետը պարոն Սահակյանը այցելելու է մարզի մի շարք համայնքներ: Մասնավորապես ժամը 11:00-ին լինելու է Բազմաղբյուր համայնքում, ժամը 12:00-ից Կարբի և Օհանավան համայնքերում, իսկ ժամը 14:30-ին Հնաբերդ համայնքում:

ՀՀԿ կանանց խորհուրդը մարզի ծծնդատներում 03.08.2015
Օգոստոսի 3-ին ավանդույթի համաձայն ՀՀ Արագածոտնի մարզպետ պարոն Սահակյանի աջակցությամբ Արագածոտնի մարզի ՀՀԿ կանանց խորհուրդը այցելություն կատարեց մարզի ծննդատներ և շնորհավորական բացիկներ ու նվերներ փոխանցեց նորածիններին:

Այցելություն զոհվածի ընտանիքի 03.08.2015
Օգոստոսի 3-ին ՀՀ Արագածոտնի մարզպետ պարոն Սահակյանի հովանավորությամբ տեղի ունեցավ այցելություն Ապարանի տարածաշրջանի Լուսագյուղ համայնք՝ այս տարվա գարնանը զոհված պայմանագրային զինծառայող Նահապետ Ասատրյանի ընտանիքին: Տրամադրելով նրանց նյութական աջակցություն և նվերներ:
Տեղեկատվություն Արագածոտնի մարզում հուլիս ամսին գրանցված ծնունդների մասին 03.08.2015
Արագածոտնի մարզի ծննդատներում 2015 թ.հուլիս ամսին գրանցվել է78ծնունդ: Նրանցից 32-ը աղջիկ է, 35-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 29 երեխա՝ 17աղջիկ, 12 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 11 աղջիկ, 17 տղա՝ ընդամենը 28 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 8 աղջիկ, 9 տղա, ընդամենը` 17 ծնունդ: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 4 ծնունդ` բոլորն էլ տղա:

Համահայկական խաղերի մեկնարկը 02.08.2015
Օգոստոսի 2-ին տեղի ունեցավ համահայկական 6-րդ ամառային խաղերի բացումը: Արագածոտնի մարզից խաղերին մասնակցում են 102 ներկայացուցիչ` Աշտարակից 31, Ապարանից` 33, Թալինից` 38 պատվիրակով:`