Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի այցը ՀՀ Արագածոտնի մարզ

22.04.2016

Ապրիլի 22-ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը տեղակալ Կարեն Իսախանյանի, տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի հետ աշխատանքային այցով եղավ Արագածոտնի մարզում:
Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղեկցությամբ նախարարն այցելեց Ծաղկահովիտ եւ Ապարան համայնքներ, հանդիպեց տեղի համայնքների ղեկավարների հետ: Մարզպետն ընդհանուր գծերով ներկայացրեց համայնքների նկարագիրը, առկա հիմնախնդիրները: Հիմնական հարցերից մեկը համայնքների խոշորացման ծրագրի նկատմամբ համայնքապետերի կարծիքն ու տրամադրվածությունն էր: Համայնքների ղեկավարները ներկայացրին իրենց համայնքների խնդիրների լուծման հնարավոր տարբերակները: Նախարարը լսեց առաջարկությունները եւ նշեց, որ մարզպետի հետ համատեղ ծրագրեր կմշակվեն համայնքների զարգացմանը նպաստելու համար:
Ծաղկահովիտում այցելություն կատարվեց տեղի հիվանդանոց, որը 10 000-ից ավելի բնակիչների է սպասարկում: Ծանոթանալով շենքային անմխիթար պայմաններին, ղեկավարները պայմանավորվեցին հարցը քննարկել առողջապահության նախարարության հետ եւ հիվանդանոցի գործունեության համար առավել արդյունավետ տարբերակներ ընտրել: Այդ թվում` չբացառվեց հիվանդանոցի ծավալների փոքրացման հարցը, որը կբարձրացնի օգտակար գործողության գործակիցը:
Ի դեպ, հիվանդանոցի վիրաբույժը սիրիահայ է` Բյուզանդ Քահքեջյանը, ով երեք տարի է, ինչ տեղափոխվել է Հայաստան: Վերադառնալուն պես` նա դիմել է առողջապահության նախարարություն եւ նրանց օգնությամբ տեղավորվել Ծաղկահովիտում:
Նախարարի հաջորդ կանգառը Ապարանում էր: Այստեղ քննարկվեց կոոպերատիվների եւ ասոցիացիաների ստեղծման հարցը, որոնք մեծ ծավալով կարող են գյուղատնտեսական արտադրություն ապահովել` մսամթերք, կաթնամթերք: Դա հնարավորություն կտա տարածքում լրացուցիչ ձեռնարկություններ բացել եւ նոր աշխատատեղեր ստեղծել: Ապարանի տարածաշրջանի համայնքապետերի բարձրացրած խնդիրները նույնն էին` մանկապարտեզ հիմնելու հարց, դպրոցի վերանորոգման, ճանապարհների բարեկարգման խնդիրներ, որոնց վերաբերյալ նրանք ստացան պարզաբանումներ, նշվեցին առաջիկայում դրանց լուծման հնարավոր տարբերակներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 10:05:58