Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Խորհրդակցություն` դպրոցների տնօրենների մասնակցությամբ

13.04.2016

 Ապրիլի 13-ին Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն` հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանը ներկայացրեց կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության նորանշանակ պետին` Հասմիկ Նազարյանին եւ նշեց, որ համատեղ աշխատանքի արդյունքում լուծվելու են ոլորտում առկա բոլոր հիմնախնդիրները:
Մարզպետն անդրադարձավ կրթության համակարգում առկա մի շարք երեւույթներին: Մասնավորապես, խոսվեց տարիֆիկացիաների եւ բյուջեների կազմման, սպասարկման անձնակազմի, ինչպես նաեւ մանկավարժների կադրերի ընտրության եւ այլ հարցերի մասին: Նշվեց, որ բոլոր մասերով գործառույթները անհրաժեշտ է իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում: Անդրադառնալով կազմակերպչական խնդիրներին, մարզպետը հանձնարարեց առանձնակի ուշադրություն դարձնել դպրոցների բարեկարգմանն ու սանիտարական իրավիճակին, համագործակցելով համայնքապետերի հետ, կազմակերպել սանիտարական միամսյակ:
Մատնանշված թերությունները շտկելու, ոլորտում առկա խնդիրները կարգավորելու համար մարզպետը տնօրեններին մեկամսյա ժամանակահատված տվեց: Հանձնարարվեց մարզպետարանում բացել թեժ գիծ, որով հնարավոր կլինի տեղերից կապ պահպանել մարզի ղեկավարության հետ, բարձրաձայնել հիմնախնդիրների մասին:
Անդրադարձ եղավ նաեւ վերջին տասնօրյակում հայ իրականության մեջ կատարվող կարեւորագույն իրադարձությանը` արցախյան քառօրյա պատերազմին եւ դրա հետ կապված մարզում իրականացված աշխատանքներին: Համագործակցված եւ արդյունավետ աշխատանք տարվեց, որին ինքնակամ մասնակից եղան բոլոր դպրոցները, ինչի համար մարզպետը շնորհակալություն հայտնեց տնօրեններին:
Քննարկված հարցերի շուրջ խոսեցին մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Հրաչյա Գեւորգյանը, կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հասմիկ Նազարյանը եւ պատրաստակամություն հայտնեցին ոլորտում առկա բոլոր խնդիրները համատեղ եւ համագործացված լուծել:
Տնօրեններն իրենց հերթին շնորհավորեցին նորանշանակ մարզպետ Գաբրիել Գյոզալյանին, մաղթեցին արդյունավետ աշխատանք եւ նրան ուղղեցին իրենց մտահոգող մի շարք հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51