Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

23.04.2016

Սիրելի’ հայրենակիցներ, ապրիլի 24-ին համայն հայությունը՝ հայրենիքում եւ սփյուռքում, գլուխ է խոնարհում ցեղասպանության զոհ դարձած մեր միլոնավոր նահատակների հիշատակի առջեւ: 1915թ. Օսմանյան Թուրքիայի կողմից պետականորեն իրագործված այդ ոճիրը ոչ միայն ժամանակին չկանխվեց քաղաքակիրթ մարդկության կողմից, այլեւ չճանաչվեց ու չդատապարտվեց` այդպիսով հիմք դառնալով հետագայում նոր ցեղասպանությունների կրկնության:
Այսօր առավել, քան երբեւէ օրհասական է դառնում ցեղասպանությունների կանխմանն ուղղված միջազգային քաղաքական կամքի դրսեւորման անհրաժեշտությունը:
Վերջին տարիներին Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող երկրների աշխարհագրությունն ընդլայնվում է, որն առավելապես դրաեւորվեց ցեկասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ: Սակայն, այսօր տեղի ունեցող արյունալի իրադարձությունները վկայում են , որ ցեղասպանության տեւական ժխտումը եւ ոճրագործության փաստերը միտումնավոր խեղաթյուրելը ոչ միայն չեն նպաստում խաղաղ համակեցությանը, այլեւ անպատժելիության մթնոլորտում հնարավոր են դարձնում հանցագործության կրկնությունը աշխարհի ցանկացած ծայրում, այդ թվում նաեւ, ցավոք, մեր տարածաշրջանում:
Այսօր, մայր hայրենիքում, աշխարհասփյուռ հայ գաղթօջախներում ոգեկոչում ենք ցեղասպանության բազմահազար անմեղ զոհերի հիշատակը եւ վերահաստատում մեր պատմությանը ազգովին տեր կանգնելու, մեր պահանջատիրական ձայնը լսելի դարձնելու նկրտումները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 10:05:58