Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայրենական մեծ պատերազմի 70 ամյակը եւ Շուշիի ազատագրման օրը կնշվի Արագածոտնի բոլոր համայնքներում 06.05.2015

Արագածոտնի մարզում նախապատրաստվում են Հայրենական մեծ պատերազմի 70 ամյակի եւ Շուշիի ազատագրման տոնակատարություններին: Մարզպետարանի կողմից կազմակերպված տոնական գլխավոր միջոցառումը կայանալու է մայիսի 9-ին: Մարզպետ Սարգիս Սահակյանի, պետական կառույցների ղեկավարների ղեկավարների, կրթական, մշակութային, առողջապահական եւ մարզային այլ կառույցների, հասարակական կազմակերպությունների, հանրության մասնակցությամբ մարզկենտրոն Աշտարակ քաղաքի հրապարակից կկազմակերպվի ավանդական քայլերթ` դեպի քաղաքային զբոսայգի, ուր կկայանա տոնական արարողություն...

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում ապրիլ ամսին գրանցված ծնունդների մասին 05.05.2015

Արագածոտնի մարզի ծննդատներում 2015 թ. ապրիլ ամսին գրանցվել է 70 ծնունդ: Նրանցից 29-ը աղջիկ է, 42-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով, Աշտարակի տարածաշրջանում ծնվել է 23 երեխա՝ 10 աղջիկ, 13 տղա: Թալինի տարածաշրջանում ծնվել է 14 աղջիկ, և 16 տղա՝ ընդամենը 30 երեխա: Ապարանի տարածաշրջանում ծնվել է 1 աղջիկ, 12 տղա, ընդամենը` 12 ծնունդ/ 1 ծնունդը` զույգ երեխա/: Արագածի տարածաշրջանում գրանցվել է 5 ծնունդ` 4 աղջիկ, 1 տղա:

Արագածոտնի մարզպետը հանդիպել է ԼՂՀ նախագահի, վարչապետի եւ պաշտպանության նախարարի  հետ

Արագածոտնի մարզպետը հանդիպել է ԼՂՀ նախագահի, վարչապետի եւ պաշտպանության նախարարի հետ 02.05.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին կազմակերպվել է երկօրյա այցելություն ԼՂՀ պաշտպանության բանակում Արագածոտնի մարզից ծառայող զինվորներին: Նրանց հետ Արցախ է մեկնել նաեւ մարզպետը: Մայիսի 1-ին կայացել է Սարգիս Սահակյանի հանդիպումը ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ: Վարչապետը տեղեկացել է Արագածոտնի մարզից ժամանած հյուրերի եւ զինծառայողների հանդիպման մանրամասների մասին, քննարկվել են համատեղ իրականացվելիք ծրագրեր: Այնուհետեւ մարզպետ Սարգիս Սահակյանին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը...

Մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ

Մարզպետ Սարգիս Սահակյանի շնորհավորական ուղերձը Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ 01.05.2015

Սիրելի հայրենակիցնե’ր, Շնորհավորում եմ բոլորին` Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ: Տասնամյակներ շարունակ Մայիսի 1-ը նշվող այս տոնը իր բարի ավանդույթներն ունի մեր երկրում: Այն առանձնակի շուքով եւ ակնածանքով է նշվում, քանզի աշխատանքն ու աշխատասիրությունը հայ մարդու հոգու մեջ է, նրա կենսակերպն ու ապրելու գրավականը: Ահա թե ինչու, Մայիսի 1-ը մենք տոնում ենք սիրով ու ակնածանքով...

Այցելեցին  Արցախում Արագածոտնի մարզից ծառայող զինվորներին

Այցելեցին Արցախում Արագածոտնի մարզից ծառայող զինվորներին 30.04.2015

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ ապրիլի 30-ին կազմակերպվել է երկօրյա այցելություն ԼՂՀ պաշտպանության բանակում Արագածոտնի մարզից ծառայող զինվորներին: Բարձրակարգ ավտոբուսները մարզկենտրոն Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու անվան հրապարակից դեպի Արցախ ուղեւորվեցին երեկոյան, ժամը 18:00-ին: Պատվիրակությունը բավականին ստվար էր: Այն ղեկավարում էր ինքը` մարզպետ Սարգիս Սահակյանը: Խմբի մեջ ընդգրկված էին նաեւ բժիշկներ, ինչպես նաեւ Ն. Բազմաբերդի երգի-պարի համույթը: Այնպես որ, ձեռնարկի կազմակերպիչները հոգացել էին ոչ միայն ուղեւորության, բազմապիսի նվերների եւ հաճելի անակնկալների, այլեւ զինծառայողներին գեղարվեստական հաճելի առօյայի եւ հանգստի մասին...

Մարզպետը մասնակցեց զոհված զինծառայող Էդվարդ Հայրապետյանի քառասունքի արարողությանը 29.04.2015

Ապրիլի 29-ին լրացավ մարտի 19-ին դիվերսիայի հետեւանքով զոհված ՊԲ զինծառայող Էդվարդ Հայրապետյանի մահվան քառասուն օրը: Այդ կապակցությամբ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը այցելեց Մուղնի եւ մասնակցեց քառասունքի արարողությանը: Մարզպետը ծաղիկներ զետեղեց զինվորի շիշմին եւ իր զորակցությունը հայտնեց նրա ծնողներին, հարազատներին եւ պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում իր աջակցությունը ցուցաբերել Էդվարդի ընտանիքի անդամներին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:02:51