Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Առողջապահական ծրագիր՝ Արագածոտնում

26.02.2018

2018 թվականի ընթացքում ՀՀ Արագածոտնի մարզում նախատեսվում է իրականացնել առողջապահական ծրագիր՝ տղամարդկանց վերարտադրողական առողջության ուղղությամբ։ Ծրագիրն իրականացվում է Արագածոտնի մարզպետարանի, “ԱՄՔՈՐ Հայաստան” բարեգործական կազմակերպության եւ Հայ-Կանադական “Մեփլ Լիֆս” կլինիկայի հետ համատեղ:
Ծրագիրն ուղղված է տղամարդկանց մոտ շագանակագեղձի ադենոմայի եւ քաղցկեղի կանխարգելմանը: Մարզի չորս համայնքներում՝ Արուճում, Ուջանում, Ագարակում եւ Ոսկեվազում, բնակչության եւ առաջնային օղակի բուժաշխատողների համար կանցկացվեն դասընթացներ տղամարդկանց վերարտադրողական առողջության թեմայով: Մարզում աշխատող ընտանեկան բժիշկների համար “Ուրոլոգիայի արդի հարցերը” թեմայով սեմինար կկազմակերպվի Աշտարակ քաղաքում:
Շագանակագեղձի եւ միզուղիների հիվանդություների վաղ հայտնաբերման եւ բուժման նպատակով համայնքների բուժհաստատություններում նախատեսվում է կազմակերպել նաեւ տղամարդկանց ուլտրաձայնային հետազոտություն եւ մասնագետ-ուրոլոգի խորհրդատվություն ։
Ծրագրի շրջանակներում բոլոր ծառայությունները մատուցվում են անվճար, որը կիրականացվի մարտից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35