Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Բյուրականի աստղադիտարանում բացվեցին «աստղային դարպասները»

Բյուրականի աստղադիտարանում բացվեցին «աստղային դարպասները» 16.06.2017

Հունիսի 15-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի ունեցավ «աստղային դարպասներ» անունը կրող մուտքի բացումը: Ներկա էին մարզի ղեկավարությունը, գիտության, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, մտավորականներ, աստղադիտարանի աշխատակազմը: Աստղադիտարանի նորանշանակ տնօրեն Արեգ Միքայելյանը տեղեկացրեց, որ «Աստղային դարպասներ» գեղարվեստական անվանումը տվել է դեռ Վիկտոր Համբարձումյանը, եւ աստղերով պատված այս մուտքի վերաբացումը, ըստ էության, հարգանքի տուրք է մեծ գիտնականի հիշատակին...

Նշվեց Պերճ Պռոշյանի ծննդյան 180 ամյակը

Նշվեց Պերճ Պռոշյանի ծննդյան 180 ամյակը 16.06.2017

Հունիսի 16-ին մարզկենտրոն Աշտարակ քաղաքի Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում նշվեց վիպասանի ծննդյան 180 ամյակը: Ներկա էին մարզպետարանի ղեկավարությունը, գրականության, արվեստի գործիչներ, մտավորականներ: Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան հիմնական դպրոցի աշակերտների կողմից ներկայացվեց գրական-գեղարվեստական կոմպոզիցիա՝ համեմված ասմունքով, երաժշտական կատարումներով, թատերական ներկայացմամբ...

ՏԿԶ նախարարը եւ Արագածոտնի մարզպետը հանդիպեցին Ապարանի տարածաշրջանի համայնքապետերի հետ 14.06.2017

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը եւ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը այցելեցին Ապարանի տարածաշրջան: Արագած համայնքի մշակույթի տանը կայացավ ընդլայնված խորհրդակցություն, որին ներկա էին ՏԿԶՆ աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը, տարածաշրջանի հարակից համայնքների ղեկավարները: Քննարկման հիմնական թեման Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ծրագիրն էր, որի վերաբերյալ տրվեցին պարզաբանումներ, ներկայացվեցին խոշորացման ծրագրի սկզբունքներն ու մոտեցումները...

Արագածոտնի երեխաների ամառային հանգիստը կկազմակերպվի Ծաղկաձորում 14.06.2017

Արագածոտնի մարզի 355 երեխա ամռանը կհանգստանա Ծաղկաձորի ,,Լավա աղբյուր,, մանկական ճամբարում: Այդ հնարավորությունը նրանց ընձեռնվել է կառավարության ծրագրով, որի իրականացումն արդեն ավանդական է դարձել: Առաջին խումբը` բաղկացած 105 երեխայից, հանգստի կմեկնի հունիսի 19-ին: Նրանք այնտեղ կմնան մինչեւ հուլիսի 8-ը: Այնուհետեւ նրանց կփոխարինի երեխաների երկրորդ խումբը` դարձյալ 125 հոգի: Նրանց համար հանգստի օրեր են նախատեսված հուլիսի 8-ից մինչեւ օգոստոսի 27-ը: Երրորդ հերթափոխի երեխաները՝ դարձյալ 125 հոգի, Ծաղկաձորում կլինեն հուլիսի 27-ից մինչեւ օգոստոսի 15-ը...

Մարզպետի մոտ քննարկվեցին խմելաջրի մատակարարման խնդիրներ

Մարզպետի մոտ քննարկվեցին խմելաջրի մատակարարման խնդիրներ 05.06.2017

Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-արեւմուտք շահագործման տնօրինության տնօրեն Արամ Սահակյանի մասնակցությամբ: Քննարկվեցին խմելաջրի մատկարարման ոլորտում մարզում առկա մի շարք խնդիրներ եւ պայմանավորվածություն ձեռք բերվեց դրանց համատեղ լուծման ուղղությամբ: Մարզպետը, մասնավոերապես, անդրադարձավ մարզկենտրոն Աշտարակ քաղաքում խմելաջրի մատակարարմանը, նշելով, որ թեպետ այստեղ բավականին մեծ ներդրումային ծրագիր է իրականացվել...

Մեկնարկեցին միասնական եւ ավարտական պետական քննությունները 02.06.2017

Հունիսի 2-ին Արագածոտնի մարզում մեկնարկեցին միասնական եւ ավարտական պետական քննությունները: Միասնական քննություններն անց են կացվում Աշտարակի թիվ 3 հիմնական եւ թիվ 5 ավագ դպրոցներում, որոնցում առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները: Միասնական առաջին քննությունը կենսաբանություն, աշխարհագրություն եւ համաշխարհային պատմություն առարկաներից էր: Քննության մասնակիցների թիվը , ընդհանուր առմամբ, 69 էր: Այդ թվում՝ կենսաբանությունից քննություն հանձնեց 44, աշխարհագրությունից՝ 15, համաշխարհային պատմությունից՝ 10 շրջանավարտ: Մարզպետ Գաբրիել Գյոզալյանի հանձնարարությամբ դպրոցներ այցելեցին մարզպետարանի պատասխանատու մասնագետները եւ ծանոթացան քննական գործընթացին...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 12:43:50