Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Թալինի տարածաշրջանի համայնքների բնակիչների համար մարզպետը ընդունելություն կատարեց Թալինի քաղաքապետարանում

04.10.2017

Հոկտեմբերի 4-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը այցելեց Թալինի տարածաշրջան: Թալինի քաղաքապետարանում կայացավ մարզպետի մոտ քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին տարածաշրջանի բոլոր համայնքների բնակիչները:
Նկատի ունենալով, որ ընդունելությանը քաղաքացիները ներկայացնում են առավելապես դրամական աջակցություն ստանալու դիմումներ, մարզպետի հանձնարարությամբ նախապատրաստական աշխատանք էին տարել համայնքների ղեկավարները եւ ընդունելության էին ներկայացվել ամենակարիքավոր ընտանիքներին: Մինչ ընդունելությունը սկսելը, Աշոտ Սիմոնյանը հանդիպեց համայնքների ղեկավարների հետ եւ կարեւորեց այն հանգամանքը, որ բնակիչների հետ անհրաժեշտ է աշխատել առանց նախապայմանների, յուրաքանչյուր բնակչի հանդեպ ունենալ անկողմնակալ եւ առավելագույն հոգածություն:
Ընդունելությանը, ընդհանուր առմամբ, մասնակցեց 77 քաղաքացի, ովքեր ստացան դրամական աջակցություն: Միաժամանակ նրանց կողմից բարձրացվեցին առողջապահական, անձնական բնույթի այլ հարցեր, որոնց լուծման համար մարզպետը տվեց համապատասխան հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01