Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններում

03.10.2017

Մարզպետ Աշոտ Սիմոնյանը քաղաքացիների ընդունելություններ է կատարում մարզի տարածաշրջաններում: Հոկտեմբերի 3-ին նա այդ նպատակով այցելեց Ապարանի եւ Արագածի տարածաշրջաններ: Համայնքների ղեկավարները բնակիչներին նախապես տեղեկացրել էին ընդունելության կազմակերպման վերաբերյալ: Ընդունվել էին դիմումները, կատարվել ուսումնասիրություններ եւ ըստ այդմ՝ բնակիչները ներկայացել էին ընդունելության:
Ապարանի տարածաշրջանի համայնքների բնակիչների ընդունելությունը կայացավ Ապարանի քաղաքապետարանում: Այստեղ ընդունելությանը մասնակցեց 42 քաղաքացի, իսկ Արագածի տարածաշրջանինը՝ Ծաղկահովիտի համայնքապետարանում, ուր մարզպետի հետ հանդիպման եկավ 51 քաղաքացի: Գրեթե բոլորի հարցադրումները հիմնականում սոցիալական բնույթ ունեին: Քաղաքացիները մարզպետին դիմեցին նաեւ բնակարանային, առողջական խնդիրների եւ անձնական այլ բնույթի հարցերով:
Ուսումնասիրելով ներկայացված դիմումները, ծանոթանալով դիմումատուների խնդիրներին, մարզպետը զրուցեց նրանց հետ, անհրաժեշտ խորհուրդներ եւ պարզաբանումներ կատարեց եւ հնարավորինս աջակցեց: ԸՆդհանուր առմամբ, դրամական օգնություն ստացավ 92 քաղաքացի:
Քաղաքացիների ընդունելությանը ներկա համայնքների ղեկավարներին Աշոտ Սիմոնյանը հորդորեց առավել լրջորեն եւ համակողմանի մոտենալ քաղաքացիների խնդիրներին, լավ ուսումնասիրել նրանց սոցիալ-տնտեսական պայմանները եւ նպաստել, որպեսզի տրամադրվող դրամական միջոցներից օգտվեն առավել կարիքավորներն ու խոցելի խմբերը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34