Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Այցելություն մարզի 100 ամյակը բոլորած տարեցներին

02.10.2017

Հոկտեմբերի 1-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հռչակվել է որպես Տարեցների միջազգային օր: Այն նշվում է ողջ աշխարհում, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետությունում՝ օրը դարձնելով տարեցների հանդեպ ուշադրության, հարգանքի եւ գնահատանքի արտահայտման առիթ:
Օրվա կապակցությամբ առանձնահատուկ հարգանքի եւ ուշադրության արժանացան նաեւ Արագածոտնի մարզի տարեցները: Այսօր արդեն 100 տարին բոլորած երկարակյացները մարզում 3-ն են՝ Աշտարակ քաղաքի բնակիչներ Խանում Կարապետյանը, Ոսկեհատից` Վարժուհի Եղիազարյանը, Թաթուլից` Գույնա Մարկոսյանը:
Մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարությամբ կատարվեց այցելություն նրանց՝ տրամադրելով մարզպետի շնորհավորանքը եւ դրամական աջակցություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34