Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը

11.10.2017

Հոկտեմբերի 11-ին Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Ամփոփվեց կառավարության, ինչպես նաեւ նախարարությունների եւ այլ մարմինների կողմից ստացված հանձնարարականների կատարման ընթացքը:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին նաեւ նախորդ խորհրդակցության ժամանակ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման մասին տեղեկատվություն: Մասնավորապես, քննարկվեց բուժհաստատություններում վճարովի ծառայությունների ուսումնասիրության արդյունքները, Աշտարակի ԲԿ-ի օպտիմալացման ուղղությամբ կատարված աշխատանքները, մարզում հողերի գործառնական նշանակության փոփոխությունների համապատասխանությունների վերաբերյալ գործընթացը, հրատապ ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները եւ այլ հարցեր:
Քննարկված հարցերի շուրջ Աշոտ Սիմոնյանը կատարեց իր դիտարկումները եւ տվեց նոր հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35