Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը

16.03.2018


Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քաղաքացիների հերթական ընդունելությունը կայացավ մարտի 16-ին: Ընդունելությանը մասնակցեց 19 քաղաքացի: Նրանք ոչ միայն Աշտարակ քաղաքից էին, այլեւ՝ Եղիպատրուշ, Ոսկեվազ, Ձորագլուխ, Բազմաղբյուր, Ապարան, Թալին եւ այլ համայնքներից:
Դրամական օգնություն ստանալու խնդրանքով դիմած 17 քաղաքացիների դիմումները բավարարվեցին:
Բնակիչները Աշոտ Սիմոնյանին դիմեցին նաեւ առողջական, սոցիալական եւ անձնական այլ հարցերով: Հնարավորության սահմաններում հարցերին դրական լուծում տրվեց տեղում, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող խնդիրների կապակցությամբ մարզպետը համապատասխան հանձնարարականներ տվեց:
Քաղաքացիների ընդունելության սահմանված կարգի համաձայն՝ քաղաքացիների ընդունելությունը կայանում է յուրաքանչյուր ուրբաթ օր՝ ժամը 12-ին: Բացի այդ՝ մարզպետը քաղաքացիների հետ հանդիպումներ եւ ընդունելություններ է կատարում նաեւ տեղերում՝ այցելելով համայնքներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14