Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզում հայտարարված է գարնանային սանիտարական միամսյակ

15.03.2018

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի հանձնարարականով մարզում հայտարարված է գարնանային սանիտարական միամսյակ: Ընդգրկված լինելով ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում` միամսյակի նպատակն է բարելավել մարզի բնակավայրերի սանիտարական վիճակը, բարեկարգել հասարակական վայրերը, շրջակա միջավայրը մաքրել համայնքներում ձմռան ժամանակ կուտակված կենցաղային աղբից:
Նկատի ունենալով մարզի բնակլիմայական պայմանները` սանիտարական միամսյակը անց է կացվելու երկու փուլով: Նախալեռնային գոտում գտնվող համայնքներում այն կայանալու է մարտ ամսին, իսկ բարձր լեռնային բնակավայրերի համայնքներում միամսյակը կիրականացվի ապրիլ ամսին:
Սանիտարական միամսյակի աշխատանքներին մասնակից կլինեն դպրոցականները, հասարակական, ձեռնարկատիրական կազմակերպությունները եւ ողջ հասարակությունը: Համատեղ ուժերով կմաքրվեն համայնքների փողոցները, մայթերը, հասարակական վայրերը եւ հուշարձանները: Հասարակական վայրերում նախատեսվում է իրականացնել նաեւ ծառատնկման եւ կանաչապատման աշխատանքներ:
Սանիտարական միամսյակի աշխատանքները համակարգում է մարզպետի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովը, որը ղեկավարում է մարզպետի տեղակալ Մուշեղ Աբգարյանը: Միաժամանակ համայնքներում միամսյակի գործընթացը վերահսկում են մարզպետարանի աշխատակիցները, ովքեր պատասխանատվություն են կրում իրենց ամրացված համայնքների սանիտարական մաքրման համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34