Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ քննարկվեցին ջրամատակարարման խնդիրներ

16.03.2018

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ խորհրդակցություն, որը նվիրված էր ջրամատակարարման խնդիրների քննարկմանը: Մասնակցում էին «Վեոլիա Ջուր» ընկերության գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, ընկերության այլ պատասխանատուներ եւ համայնքների ղեկավարներ:
Ողջունելով ներկաներին՝ Աշոտ Սիմոնյանն ասաց, որ խորհրդակցությունն իր նախաձեռնությամբ է հրավիրվել, քանի որ մարզի մի շարք համայնքներում առկա են ջրամատակարարման խնդիրներ, որոնք համատեղ քննարկման եւ լուծման կարիք ունեն:
Այնուհետեւ իրենց համայնքներում ջրամատակարարման իրավիճակը եւ կուտակված խնդիրները ներկայացրին Թալինի քաղաքապետը, Աշտարակի քաղաքապետի տեղակալը, Ապարանի խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալը, Ծաղկահովիտի, Արագածավանի խոշորացված համայնքների ղեկավարները, , Շամիրամի, Սասունիկի, Նոր Եդեսիայի համայնքապետերը:
Բարձրացնելով իրենց մտահոգող խնդիրները՝ նրանք միաժամանակ նշեցին, որ նախորդ տարիների համեմատ այսօր բավականին դրական առաջընթաց կա ջրամատակարարման ոլորտում, ինչ համար շնորհակալություն հայտնեցին «Վեոլիա Ջուր» ընկերության ներկայացուցիչներին:
Ընկերության պատասխանատուները կարեւորեցին հանդիպումը, գրանցեցին բարձրացված խնդիրները եւ խոստացան, որ ուսումնասիրություններ կկատարեն, համատեղ քննարկումներ կունենան եւ դրանց լուծման հնարավորություններ կգտնեն:
Ամփոփելով քննարկված հարցերը՝ Աշոտ Սիմոնյանը հույս հայտնեց, որ նման հանդիպումները շարունակական կլինեն: Նա պատրաստակամություն հայտնեց համատեղ այցելություններ կատարել համայնքներ, տեղերում ուսումնասիրել առկա խնդիրները եւ լուծման համար գործնական քայլեր ձեռնարկել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 09:11:06