Նորություններ
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանն այցելել է Արագածոտնի մարզի մի շարք համայնքներ` նախօրեին տեղացած կարկտահարության պատճառով գյուղատնտեսությանը հասցված վնասի չափերը դիտարկելու նպատակով: Դիտարկման արդյունքներում պարզվել է, որ առավել մեծ վնասներ են կրել, մասնավորապես, Արագածոտնի մարզի Զարինջա, Արագածավան, Մաստարա, Թաթուլ, Արտենի, Ոսկեթաս, Ծաղկասար, Արևուտ, Թալին, Սորիկ, Սուսեր, Նոր Արթիկ, Ցամաքասար, Հացաշեն, Կանչ, Հակո, Գետափ, Շիրակի մարզի Ձիթհանքով, Քարաբերդ, Լանջիկ, Սառնաղբյուր, Բագրավան համայնքները, տուժել են նաև համայնքներ Վայոց ձորի մարզում:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նիստերի դահլիճում տեղի է ունեցել «Մաքուր Հայաստան» գործուղությունների ծրագրի իրականացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ, հանձնաժողովի նախագահ Վաչե Տերտերյանը: Նիստի բացման իր խոսքում Վաչե Տերտերյանն ասել է, որ «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի արդյունքներն արդեն տեսանելի են: «Կհամաձայնվեք, որ մեր ճանապարհները, տուրիստական կենտրոնները էապես թարմացել են, բարեհաճ են դարձել, կարծես թե վիզուալ առումով այդ արդյունքները երևում են...

ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանի շնորհավորական ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ 04.07.2017
Հարգելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս՝ Սահմանադրության օրվա առթիվ : Հուլիսի 5-ին նշվող այս տոնը կարեւոր ու պատմական օր է մեր երկրի ու ժողովրդի կյանքում: Սահմանադրության ընդունումն ու պահպանումը ցանկացած ժողովրդի ու պետության համար կարևորագույն նշանակություն ունի, այն երկրի բնականոն զարգացման ու ներքին խաղաղության, ժողովրդավարության ու համերաշխության խորհրդանիշն է: Մեր երկրի Մայր օրենքը մեր երկրի հետագա առաջընթացի հիմքն է ու հենարանը: Այն արտահայտում է մեր ժողովրդի ընտրած ուղին, ազատ, ժողովրդավարական հասարակություն և սոցիալական ու իրավական պետություն կառուցելու նրա հավատամքն ու հաստատակամությունը: Սրտանց շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ, մաղթում եմ խաղաղ ու բարեկեցիկ կյանք մեր ժողովրդին ու ամրություն՝ երկրի սահմաններին:

Մեկնարկեց 2017 թվականի երկրորդ՝ ամառային զորակոչը 01.07.2017
Արագածոտնի մարզում հուլիսի 1–ին մեկնարկեց 2017 թվականի երկրորդ զորակոչը: Մարզկենտրոն Աշտարակ քաղաքի զինկոմիսարիատից զամկետային զինվորական ծառայության ճանապարհեցին առաջին զինակոչիկներին: Ավանդույթի համաձայն, դեպի բանակ նորակոչիկներին ճանապարհեցին հանդիսավոր կերպով: Հոգեւոր դասի կողմից կատարվեց օրհնանքի արարողություն: Զինակոչիկներին ճանապարհելու էր եկել նաեւ մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Ողջունելով նրանց, մարզպետը բարի ծառայություն, ուժ եւ կորով, խաղաղություն, անվտանգություն մաղթեց ...

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով այցելել է Արագածոտնի մարզ 30.06.2017
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ, որտեղ խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնիմարզպետ Գաբրիել Գյոզալյանի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանի մասնակցությամբ: Անդրադառնալով ՀՀ կառավարության 2018-2022 թվականների ծրագրում գյուղատնտեսության բաժնին` նախարարը մանրամասնորեն ներկայացրել է կաթիլայինհամակարգի, հակակարկտային ցանցերի, ինտենսիվ այգիների ներդրման, գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվողվարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման փորձնական ծրագրերը...

Քննարկվեց ,,Ինտեգրված սոցիալական ծառայություններ,, ծրագիրը 30.06.2017
ՀՀ Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ սեմինար-խորհրդատվություն, որտեղ քննարկվեց ,,Ինտեգրված սոցիալական ծառայություններ,, ծրագիրը: Այն իր մեջ ներառում է միջգերատեսչական սոցիալական համագործակցություն, որը վերաբերում է սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների կողմից տնային այցելությյուններ կատարելուն, սոցիալական դեպքի վարման մեթոդական ցուցումներըին եւ համալիր աջակցությանը վերաբերող հարցեր: