Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվեց հանձնարարականների կատարման ընթացքը

25.10.2017

Հոկտեմբերի 25-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի տեղակալների, աշխատակազմի ղեկավարի, մարզպետի օգնականի եւ ստորաբաժանման ղեկավարների մասնակցությամբ:
Մարզպետին զեկուցվեց ՀՀ կառավարության, ՏԿԶ եւ այլ նախարարությունների կողմից ստացված գրությունների հետ տարվող աշխատանքները: Նշվեց, որ դրանց կապակցությամբ համապատասխան աշխատանքներ են տարվել եւ պատասխաններն ուղարկվել են սահմանված ժամկետներում:
Ամփոփվեց նաեւ նախորդ խորհրդակցության ժամանակ մարզպետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Մարզպետի տեղակալ Մ. Աբգարյանը զեկուցեց ,, Մաքուր Հայաստան,, ծրագրի իրականացման, առկա խնդիրների մասին:
Առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ա. Պետրոսյանը ներկայացրեց Աշտարակի եւ Ծաղկահովիտի ԲԿ-ների օպտիմալացման շրջանակում ընթացող աշխատանքը: Երկու տեղերում էլ այժմ չափագրումներ են կատարվում, որին կհաջորդեն հետագա գործողությունները: Մարզպետը հանձնարարեց, որպեսզի միաժամանակ սկսվի նաեւ առանձնապես մեծ չափերի ֆինանսավորում չպահանջվող աշխատանքների իրականացումը:
Քաղաքաշինության վարչության պետ Ա. Դավայանն էլ տեղեկացրեց հրատապ ծրագրի կատարման արդյունքները: Նշվեց, որ 43 ծրագրից 35-ը անբողջությամբ ավարտված է, մյուսները ավարտման փուլում են: Մարզպետը մանրամասն տեղեկացավ այս ծրագրի իրականացման բոլոր մանրամասներին եւ հանձնարարեց, որպեսզի ապահովվի դրանց կատարման լիարժեքությունը:
Քննարկվեցին նաեւ համայնքների ավագանիների որոշումներին, դպրոցների տարիֆիկացիաներին եւ այլ խնդիրներին վերաբերող հարցեր, որոնց կապակցությամբ Աշոտ Սիմոնյանը տվեց հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:49:35