Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզը մասնակցում է համապետական շաբաթօրյակին

21.10.2017

Հոկտեմբերի 21-ին Արագածոտնի մարզը մասնակցում է համապետական շաբաթօրյակին: Մարզպետ Աշոտ Սիմոնյանի կարգադրությամբ ստեղծված՝ ,,Մաքուր Հայաստան ,, ծրագիրն իրականացնող մարզային հանձնաժողովի կողմից կազմված շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլանի համաձայն շրջաբերականներ են ուղարկվել համայնքների, կրթական, առողջապահական հաստատությունների ղեկավարներին, շահագրգիռ բոլոր կողմերին: Մարզպետարանի աշխատանիցներին հանձնարարված է՝ լինել համայնքներում, հետեւել գործընթացին:
Շաբաթօրյակի մեկնարկը տրվեց առավոտյան ժամը 9.00-ին: Շաբաթօրյակին մասնակցում են մարզային, համայնքային կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական, առողջապահական հաստատությունները եւ մասնավոր ընկերությունները, ողջ հանրությունը: Նախնական հաշվարկով աշխատանքի է դուրս բերվել 140 ինքնաթափ, 80 ամբարձիչ մեքենա, մարդկային ռեսուրսը կազմում է շուրջ 16 հազար մարդ :
,,Մաքուր Հայաստան ,, ծրագրի շրջանակում մարզում արդեն իսկ իրականացվել են հանրային տարածքների, պատմամշակութային հուշարձանների, հանրապետական, մարզային եւ հանրապետական նշանակության ճանապարհների հարակից տարածքների մաքրման, բարեկարգման աշխատանքներ: Քարտեզագրված աղբանոցների վերացման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների արդյունքում փակվել է 124 աղբավայր, կփակվի եւս 1-ը, եւ կանոնակարգված կգործի 11 աղբավայր:
,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակում ձևավորված մարզային հանձնաժողովի հետ կապ հաստատելու համար գործում է թեժ գիծ՝ (0232) 3-37-74 հեռախոսահամարով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:51:24