Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արագածոտնի մարզում բացվեց գյուղատնտեսական արտադրանքի մթերման նոր կետ 18.07.2017

2017 թվականի հուլիսի 16-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ավան համայնքում բացվեց գյուղատնտեսական արտադրանքի մթերման կետ, որտեղ համայնքի բնակիչները շուկայական գներով կարող են հանձնել իրենց գյուղմթերքները: Միջոցառման մասնակցեցին ՀՀ Գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավար Արտաշես Կիրակոսյանը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ, «Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի եւ նրա գործընկերների կողմից իրականացվող «Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման» (USAID/PRP) ծրագրի ներկայացուցիչներ...

	Նախապատրաստվում են համապետական շաբաթօրյակին

Նախապատրաստվում են համապետական շաբաթօրյակին 17.07.2017

ՀՀ վարչապետի 2017 թվականի հուլիսի 4-ի հանձնարարականի համաձայն հուլիսի 29-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակ: ,,Մաքուր Հայաստան ,, ծրագիրն իրականացնող Արագածոտնի մարզային հանձնաժողովն իրականացնում է շաբաթօրյակի նախապատրաստական եւ անցկացման աշխատանքները: Բոլոր համայնքներն ունեն շաբաթօրյակի իրականացման գործողությունների պլաններ: Հստակեցված են մարզպետարանի կողմից համայնքներին կցված պատասխանատուների անունները, ի մի են բերված առկա տեխնիկական միջոցները....

Արագածոտնի մարզից 12 ընտանիք պայքարում է ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցանակի համար 17.07.2017

Հուլիսի 17-22-ը՝ Ծաղկաձորում ընթանում է ՀՀ Նախագահի մրցանակի համար ,,Լավագույն մարզական ընտանիք,, մրցույթի հանրապետական փուլը: Արագածոտնի մարզից մրցույթին մասնակցում է 12 ընտանիք, եւ մեկ հաշմանդամություն ունեցող ընտանիք, ովքեր ներկայանում են տարիքային 4 խմբով: Նրանք մարզական լավ պատրաստվածություն ունեցող այն ընտանիքներն են, որոնք առավելագույն ցուցանիշներով հաղթել են մրցույթի տարածքային եւ մարզային փուլերում: Տարիներ շարունակ կազմակերպվող այս մրցույթը մարզում տարեցտարի ընդլայնում է շրջանակները, եւ հետաքրքրությունը չի մարում.....

Մարզպետ Աշոտ Սիմոնյանի աշխատանքային առաջին օրերը հագեցած են 15.07.2017

Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի աշխատանքային առաջին օրերը ճանաչողական նպատակ ունեն: Նա հանդիպումներ է կազմակերպում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանման ղեկավարների հետ, նրանց հետ քննարկում ընթացիկ աշխատանքներին, առաջիկա ծրագրեին վերաբերող խնդիրները: Արդեն իսկ առանձնացվել են մի շարք հարցեր, որոնք առնչվում են մարզում իրականացվող հրատապ ծրագրի իրականացմանը, ոռոգման եւ խմելու ջրի մատակարարմանը եւ....

ՀՀ Արագածոտնի նոր մարզպետը Աշոտ Սիմոնյանն է

ՀՀ Արագածոտնի նոր մարզպետը Աշոտ Սիմոնյանն է 13.07.2017

Կառավարության որոշմամբ Գաբրիել Գյոզալյանն ազատվել է ՀՀ Արագածոտնի մարզպետի պաշտոնից: Մեկ այլ որոշմամբ ՀՀ Արագածոտնի մարզպետ է նշանակվել Աշոտ Սիմոնյանը: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը Արագածոտնի մարզպետարանում մարզպետարանի աշխատակազմին, հանրապետական գործադիր մարմինների պատասխանատուներին, համայնքապետերին ներկայացրեց նորանշանակ մարզպետին:

Տեղեկատվություն Արագածոտնի մարզում հունիս ամսին գրանցված ծնունդների մասին 10.07.2017

Արագածոտնի մարզի ծննդատներում 2017 թ.հունիս ամսին գրանցվել է 66 ծնունդ: Նրանցից 35-ը աղջիկ է, 31-ը` տղա: Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչությունը ներկայացրել է հետեւյալ տեղեկատվությունը. Աշտարակի տարածաշրջանում գրանցվել է 27 ծնունդ՝ 11 աղջիկ, 16 տղա, Թալինի տարածաշրջանում՝ 16 ծնունդ, 12 աղջիկ, 4 տղա, Ապարանի տարածաշրջանում՝ 16 ծնունդ, 8 աղջիկ, 8 տղա, Արագածի տարածաշրջանում՝ 7 ծնունդ, 4 աղջիկ, 3 տղա:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-12 12:43:50