Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը

28.10.2017

Հոկտեմբերի 27-ին կայացավ Արագածոտնի մարզխորհրդի նիստը: Մարզպետ Աշոտ Սիմոնյանը ներկայացրեց նիստի օրակարգը, համաձայն որի, առաջին հարցը վերաբերում էր համայնքների բյուջեների կատարման եւ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշերի ներկայացմանը:
Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ա. Ավետիսյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 25-ի դրությամբ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 801816,5 դրամ կամ՝ 63,5 %: Նա ներկայացրեց ըստ տարածաշրջանների մինչեւ 50% հավաքագրում ապահոված համայնքները եւ որոշակի պարզաբանումներ կատարեց այս գործընթացը լավագույնս կազմակերպելու համար:
Խնդրին անդրադարձավ Աշոտ Սիմոնյանը: Նա համայնքների ղեկավարներին հորդորեց կարեւորել հարկային պարտավորությունների կատարումը, մասնավորապես՝ տեղական տուրքերի եւ վճարների հավաքագրումը, նշելով որ այս գործընթացը պետք է իրականացվի՝ անկախ առաջիկայում նախատեսվող խոշորացմանը եւ դրան հաջորդող գործընթացներին:
Փոխմարզպետ Մուշեղ Աբգարյանը խոսեց ,,Մաքուր Հայաստան,, ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքների եւ անելիքների մասին: Մարզում կազմակերպվել է 1 մարզային եւ 3 համապետական շաբաթօրյակ, որոնց դրական արդյունքն ակնհայտ է: Ուսումնասիրման ընթացքում բացահայտված 136 աղբավայրից 124-ը այժմ փակված է, եւս մեկը՝ Աղձքում, առաջիկայում կփակվի, եւ մարզում, ընդհանուր առմամբ, կգործի 11 աղբավայր: Նշվեց, որ նոր աղբավայրերի բացահայտման ուսումնասիրությունը շարունակական է: Այդ նպատակով հատուկ ստեղծված կայք-էջում տարբեր երանգավորմամբ նշված աղբանոցները ցույց են տալիս ՀՀ բոլոր մարզերում անձնագրավորված աղբանոցների դասակարգումը՝ ըստ փակված, նույնականացման ենթակա եւ սպասարկման ենթակա դառնալու:
Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր աշնանային գյուղատնտեսական աշխատանքների եւ ինտենսիվ այգիների հիմնման ծրագրերին, որի մասին զեկուցեց գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Յու. Ազատյանը: Մարզում ավարտին են մոտենում բերքահավաքի աշխատանքները: Օպերատիվ տվյալներով հավաքվել է շուրջ 145000 հազար տոննա խոտ, 65000 տոննա պտուղ եւ հատապտուղ, հնձվել է շուրջ 22000 հա հացահատիկ, միջին բերքը կազմել է 15-17 ց: Ցածր բերքատվության պատճառը Թալինի տարածաշրջանում երաշտն ու կարկտահարություններն են, որոնք վնաս են պատճառել նաեւ գյուղացիական տնտեսությունների բազմամյա տնկարկներին ու գյուղատնտեսական մշակաբույսերին: Անդրադարձ եղավ նաեւ նոր ինտենսիվ այգիների հիմնան, հակակարկտային ցանցերի, ոռոգման կաթիլային եղանակի ներդրման, սերմացուների, ազոտական պարարտանյութի եւ դիզվառելիքի հատկացման խնդիրներին եւ դրանց արդյունավետ իրականացմանը:
ՏԻ եւ ՀԳՄՀ վարչության պետ Ս. Հովսեփյանը խոսեց տեղական ինքնակառավարմանը համայնքների բնակչության մասնակցության մասին՝ նշելով այն առանձնահատկությունները, որոնք առաջանալու են այս ոլորտում համայնքների խոշորացումից հետո:
Մարզխորհրդի նիստի աշխատանքները ամփոփեց մարզպետ Աշոտ Սիմոնյանը եւ պատասխանեց համայնքապետերի կողմից բարձրացրած հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:59:14