Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային խորհրդակցություն

01.11.2017

Նոյեմբերի 1-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն: Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարները ներկայացրին նախորդ խորհրդակցությունից հետո ստացված հանձնարարականների կատարման ընթացքը: Դրանք ստացվել էին կառավարությունից, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից, պետական այլ գերատեսչություններից: Ըստ հաղորդված տեղեկատվաության, հանձնարարականների կատարումն ընթանում է սահմանված ժամկետներում:
Քննարկվեց նաեւ տարբեր ոլորտներում առկա խնդիրների հետ կապված՝ մարզպետի կողմից տրված հանձնարարականները: Առանձնակի ուշադրության արժանացավ սոցիալական փաթեթի եւ նույնականացման քարտերի ստացման գործընթացի կազմակերպման հարցը: Մարզպետը հանձնարարեց այն կազմակերպել սահմանված կարգին եւ ժամանակացույցին համապատասխան:
Անդրադարձ եղավ նաեւ Արագածի տարածաշրջանում իրականացվող աղբահանությանը, ընդերքօգտագործողների հետ տարվող աշխատանքներին. գյուղատնտեսական ներդրումային ծրագրերի առաջարկներին, հրատապ ծրագրի ընթացքին եւ այլն:
Ամփոփելով քննարկված հարցերը, Աշոտ Սիմոնյանը տվեց նոր հանձնարարականներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34