Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Համապետական ծառատունկը՝ Բյուրականում

05.11.2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կողմից նոյեմբերի 4-ին Հայաստանի գրեթե բոլոր մարզերում կազմակերպվեց համապետական ծառատունկ:
Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանի հետ մասնակցեց «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Բյուրականի անտառպետության տարածքի ծառատունկին։
Այս տարածքում ծառատունկին մասնակցեցին նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, պատգամավորներ, աշխատակազմի ներկայացուցիչներ և այլք։ Մոտ 1,5 հեկտար տարածքում տնկվեց ավելի քան 1800 տնկանյութ (կաղնի, հացենի, կեչի): Այստեղ ծառատունկ են կատարեցին նաև «Չոր մարքեթինգ» ակումբի անդամները՝ ավելի քան 1 հեկտար տարածքում տնկելով 2500 տնկանյութ:
Ծառատունկն ամբողջությամբ կազմակերպվեց «Հայանտառ»-ի ունենցած տնկանյութերով: Համապետական ծառատունկի համար, ընդհանուր առմամբ, նախատեսվել էր մոտ 35 հեկտար տարածք՝ ավելի քան 42 հազար տարբեր տեսակի տնկանյութի համար (կաղնի, սոճի, հացենի, թխկի, կեչի և այլն)։


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:36:01