Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում Թալինի տարածաշրջանի համայնքապետերի հետ

10.07.2018

Տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցված աշխատանք իրականացնելու, մարզի ղեկավարության կողմից համայնքներում առկա մի շարք խնդիրների քննարկման, լուծումներ գտնելու նպատակով մարզպետ Աշոտ Սիմոնյանի նախաձեռնությամբ իրականացվում են հանդիպումներ համայնքներում: Այդ նպատակով մարզպետի նորանշանակ տեղակալ Գառնիկ Աթանեսյանը, մարզպետի խորհրդական Սիրազնիկ Հովսեփյանը, մարզպետի օգնական Գարեգին Ոսկանյանը եւ ՏԻՄ վարչության պետ Հովհաննես Ասատրյանը հուլիսի 10-ին այցելեցին Թալինի տարածաշրջան եւ Թալինի քաղաքապետարանում հանդիպեցին համայնքապետերի հետ:
Խորհրդակցությունն անցավ հստակ օրակարգով, որտեղ ընդգրկված հարցերը հրատապ էին եւ առաջնահերթ լուծումներ էին պահանջում: Մասնավորապես քննարկվեցին տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությանը համայնքների բնակիչների մասնակցության, համայնքների ղեկավարներին կից խորհրդակցական մարմինների գործունեության, համայնքներում անասնաբուժական ծառայության, համայնքային բյուջեների կազմման եւ սեփական եկամուտների հավաքագրման, աղբահանության կազմակերպման, ընդերքօգտագործման, սոցիալական ոլորտին առնչվող հարցեր:
Նշվեց, որ այս խնդիրների հանդեպ հետեւողական է մարզպետ Աշոտ Սիմոնյանը եւ դրանց լիարժեք իրականացման համար նա պարբերաբար հանձնարարականներ է տալիս:
Համայնքապետերի կողմից եւս հարցադրումներ եղան: Գրեթե բոլորի մոտ մտահոգությունները միանման էին, որոնց մեջ առանձնակի կարեւորվեց ոռոգման ջրի մատակարարման խնդիրը:
Նշվեց, որ ելնելով քաղաքական փոփոխությունների արդյունքում առաջ եկած նոր իրավիճակից՝ թիմային աշխատանքի անհրաժեշտություն կա, եւ մարզի ղեկավարությունը պատրաստակամ է աջակցել համայնքապետերին՝ իրենց գործառույթներից բխող լիազորությունների լիարժեք եւ ամբողջական իրականացման գործում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 12:56:34