Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հանդիպում մարզպետարանում ` երեխաների պաշտպանությամբ զբաղվող մասնագետների համար

07.07.2018

Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցավ քննարկում ,,ՀՀ-ում երեխաների պաշտպանության համակարգի բարեփոխումները,, թեմայով: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները. առողջապահության, սոցիալական ոլորտի պատասխանատուներ, համայնքների խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովների հարցերով զբաղվող մասնագետներ, ՍԱՏԳ-ների, ոստիկանության անչափահասների բաժնի աշխատակիցներ:
Հանդիպման մասնակիցներին ողջունեց մարզպետի տեղակալ Անահիտ Սարգսյանը: Նա կարեւորեց քննարկվող թեման եւ նշեց, որ մարզպետարանը պատրաստակամ է աջակցելու երեխաների խնամքին եւ պաշտպանությանը միտված յուրաքանչյուր նախաձեռնության:
,,Երեխաների պաշտպանության ցանց,, ՀԿ-ի փորձագետները ներկայացրին ՀՀ-ում երեխաների խնամքի եւ պաշտպանության շուրջօրյա հաստատությունների վերակազմավորման բարեփոխումները, խնամատար ինստիտուտի ձևավորումը, գործարկման մեխանիզմները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:13:24